Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Մահապարտ դարձե՛ք ազգովի, եթե ոչ՝ գոյություն ունենալու իրավունք չունենք. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Հայաստանի այս իշխանության կողմից Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի չլինելիության հավանականությունը կմեծանա, հետևապես՝ հանձնելու օրակարգով առաջնորդվող Փաշինյանը կա՛մ իրականությունից հեռու է, կա՛մ զբաղված է մանիպուլյացիաներով, կամ՝ երկուսն էլ միասին։ Գիտեք՝ ինձ հայտնի չէ պատմության մեջ մի դեպք, երբ երկրի ղեկավարն անընդհատ զիջում է իր թշնամուն, այն թշնամուն, որի հետ ունի գոյաբանական խնդիր, այն թշնամուն, որն ուզում է իրեն վերացնել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության որդեգրած տարածքային զիջումների օրակարգի մասին, նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը՝ ընդգծելով.

«Այս քաղաքական իշխանությամբ և այս առաջնորդությամբ հնարավոր չէ իրագործել այն քայլերը, որոնք կլուծեն մեր պետության առաջ ծառացած շատ կարևոր խնդիրները։

Իմ դիտարկմամբ՝ երբ ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, առաջինը քայլը, որ պետք է անի, երկրում արտակարգ դրության հաստատումն է։ Շատ շուտվանից մենք ապրում ենք արտակարգ պայմաններում և պետք է երկրի ռեժիմը համարժեք լինի այն վիճակին, որում ենք։
Երկրորդ քայլով պետք է իրականացնել համազգային՝ լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պաշտպանության նպատակով։

Երրորդ քայլով պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ որևէ տեսակի բանակցություն, քանի դեռ ադրբեջանական զորքը չի կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ ունեցած դիրքերի վրա և դուրս չի եկել Հայաստանի տարածքից։

Պետք լինի, նաև կկռվենք, որովհետև կռվելն է խաղաղության հասնելու ամենատարրական ձևը»։

Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ եթե երկիրը պահելու համար ստեղծված իրավիճակը պահանջում է անձնազոհություն, ինքը պատրատ է գնալ դրան, ավելին՝ ճանաչում է նաև շատերին, որոնք նույնպես պատրաստ են։

Հարցին՝ եթե անձնազոհության պատրաստ մարդիկ շատ կան, ինչո՞ւ է մինչև հիմա Փաշինյանը վարչապետ, Անանյանը պատասխանեց.

«Գալիս ենք նրան, որ, եթե իմ ասած դրույթների շուրջ համախմբվենք, ապա Փաշինյանն ինքը սուսուփուս կհեռանա, իսկ եթե դա չանի, նրան քաղաքական համախմբման արդյունքում հեռացում կպարտադրվի»։

Դավիթ Անանյանը նաև վստահեցրեցոր ընդդիմությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, նման պայմաններում իրական այընտրանքային օրակարգ պետք է դնի սեղանին, հակառակ դեպքում, ստացվում է, որ պարտվողական միակ օրակարգ դնողը Փաշինյանն է։

«Համազգային կոնսենսուս կա, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չկա այդ կոնսենսուսը նյութականացնողը։ Ընդդիմությունը՝ հավաքական ընդդիմությունը, պետք է կարողանա այնպիսի շարժում ձևավորել, որով կկարողանա հասնել մինչև վերջ, որովհետև հերթական անավարտությունը կցնդեցնի այն շիկացած մթնոլորտը, որը կա, իսկ ցանկացած շիկացած մթնոլորտ կարող է բերել դրական բոցկլտումների»:

Անանյանի բնորոշմամբ՝ ցավալիորեն ունենք երկրի ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ խոսում է շանտաժի լեզվով, մինչդեռ, պետության իրական լիդերն արտաքին վտանգների պարագայում պարտավոր էր սեփական ժողովրդին առաջնորդել մահապարտության և ոչ թե ծնկած՝ դեպի կառափնարան։

«Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ, դա մերն է։ Վստահ եմ, որ բանակում կլինեն հրամանատարներ, որոնք կորոշեն՝ ժողովրդի հետ են։ Ես ցանկանում եմ, ես շատ կուզենայի, որ լինեին այնպիսի հրամանատարներ, որոնք մահապարտության կտանեին զորքին՝ իրենք դառնալով օրինակ։ Հիմա ընդարմացած հայի ոգին պետք է արթնանա։ Պետք է հիշել, այն մի մատ երեխաները, որոնք հազարներով զոհվեցին, մեր բոլորիս երեխաների նման երեխաներ էին, հետևապես, եթե մենք ունենք մի մատ երեխեք, որոնք մահապարտի շապիկ հագած՝ գնացին, բա էս ազգը չպե՞տք է դառնա մահապարտ. եթե չի դառնալու, ուրեմն գոյություն ունենալու իրավունք չունի։ Ավելի լավ է ազգովի գնանք մեռնենք, քան էսպես ապրենք։ Այսօր պետք է առաջնորդվենք մահապարտի կանոններով, ինչպես արեցինք 90-ականներին»,- խոսքը եզրափակեց Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>