Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Փաշինյան ընտրած լինելը դարձել է ամոթ ու մեղք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2018 թվականին, օրինակ, ցանկացած երեք մարդուց երկուսը հպարտությամբ ասում էր, որ ինքը հեղափոխություն է արել Հայաստանում․ կապ չունի՝ մասնակցել էր գործընթացներին, թե ոչ։ Հիմա համարյա բոլորը մի կողմ են քաշվում. մենք ո՞նց կարող էինք, մենք գիտեինք ում հետ գործ ունենք։ Շատերը մեղքը գցում են ուրիշի վրա։ Մեղք բառը չեմ առնում չակերտի մեջ, որովհետև Նիկոլ Փաշինյանին ընտրելը, բերելը, աջակցելը դարձել է մեղք։ Մի ուշագրավ տեսանյութ տարածվեց, որ Բաղանիսում հավաքված քաղաքացիներին լրագրողն ասում է՝ էս ձեր բերած ապագան է, մատնացույց են անում մեկ ուրիշին, թե՝ այ սա է ընտրել։ Բնականաբար՝ միայն նա չէ ընտրել, Բաղանիսում 70 տոկոսից ավելի ձայն է հավաքել Փաշինյանը 2021 թվականին, պատերազմից հետո։ Հիմա ոչ միայն ժխտում են, որ ձայն են տվել, այլև ժխտում են, որ առհասարակ հեղափոխությանն են որևէ կերպ մասնակցել․ մեկ-մեկ մտածում եմ, թե սենց որ գնա՝ կպարզվի վերջում, որ Փաշինյանին ես եմ բերել։ Իհարկե՝ ուրախալի է, որ մարդիկ գիտակցում են իրենց սխալը ու ամաչում են դրա համար, հասկացել են այն վտանգը, որը բերել է ամեն մեկի մեկ ձայնը․ սա մի քիչ վստահություն է տալիս, որ հաջորդ ընտրության ժամանակ գոնե իրական լավն ու վատը ճիշտ կպատկերացնեն։ Ծանոթներից մեկը, ում հետ չեմ շփվում արդեն երկու տարի՝ քաղաքական հայացքների համար (բոլորդ էլ ունեք նման մարդիկ, ոչ միայն ընկերների մեջ, այլև, վստահ եմ, ազգուտակի մեջ) Տավուշում Նիկոլի ելույթից հետո զանգել-հարցնում է՝ սենց ոնց կլինի, բա մինչև ե՞րբ․ ասացի՝ մինչև հասնեն ձեր տանը։ «Ի՞նչ ես խոսում, պետք ա մի բան անել, էս հողատուի յանը լրիվ տարել ա»։ Ինձ զանգած էդ ծանոթս, որ արդեն մի տարի իմ ոչ մի հաղորդում բաց չի թողնում, 2018-ին նիկոլ է պաշտպանել․ դա ոչինչ, 2018-ին երբ արդեն շատ բան պարզ էր, Նիկոլ է ընտրել․ դա էլ ոչինչ․ 2021 թվականին էլի Նիկոլ է ընտրել՝ պատերազմից հետո, «խաղաղության դարաշրջանի» համար․ որովհետև, ըստ իրեն, եթե Քոչարյանը գա, պատերազմ կլինի։ Տրամաբանության բացակայությունը իհարկե սպանում է՝ ընտրել պատերազմ բերողին, որ խաղաղության դարաշրջան բացի․ ինչևէ, ասեցի դե մալադեց քեզ, մենք մի օր էլի կխոսենք։ Էդ մի օրը երկու օր առաջ էր․ երբ խաղաղության դարաշրջան բերողը Արցախը լրիվ տվեց, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տվեց ընտրվելուց հետո ու հիմա էլ Տավուշի գյուղերն է տալիս։ Ժողովուրդ ջան, սիրելի ընիկերներ ջան, գյուղացիներ ջան, քաղաքաբնակներ ջան, ուրախ եմ, որ հետ եք գալիս, բայց իրականում ուշ չէ՞։ Գուցե դուք ասեք ուշ չէ, որովհետև լիքը բաներ էլ դեռ չի հանձնել։  

Տավուշցիները, որ էսօր վատ են ընդունում Նիկոլին, քոռ-փոշման հետ է գալիս, 2021 թվականին որ ընտրատեղամաս էին մտնում, հո չէի՞ն մտածում, թե ինչ է լինելու իրենց սահմանների հետ։ Անկեղծորեն, իրենց առաջ 24 հատ քվեաթերթիկ էր դրած, իրենք էդ 24-ի մեջից ընտրեցին հենց էն, որի վրա գրված էր իրենց գյուղերի մահախոսականը։ Վատը գիտե՞ք որն է՝ դուք էսօր հրաժարվում եք ձեր ընտրությունից, բայց դրանից չի հրաժարվում Նիկոլը։ Դուք ասում եք մենք չենք ընտրել, մենք փոշմանել ենք, մենք խաբվել ենք, Փաշինյանն էլ ասում է՝ ես մանդատ ունեմ, տվել եք, էդ հետ վերցնել չկա, սա էլ պետք է, պիտի հանձնեմ։ Ես էլ կասեմ, որ քո ձայնը, իրոք, դեռ ուժի մեջ է ժողովուրդ ջան, որովհետև դու չես չեղարկել։ Ստացվում է, եթե տեսախցիկ Երևանից չգա, չհասնի ձեր մոտ, տենց էլ ձայն չէիք հանելու՞, ձեր տներում նստելու էիք ձեռքներդ խփեիք չոքերների՞դ։ 21-րդ դարն է, համացանց կա, սոցցանց կա, մտեք ձեր հեռախոսներից, իրենց էջերում արտահայտվեք, ասեք, որ դուք այս տեսակ բաների մանդատ չեք տվել, ձեր բողոքը ու անհամաձայնությունը հայտնեք։ Գոնե դա արեք, առավոտից իրիկուն ձեր անունները տալով, ձեր անունից ինչ ուզում անում է, գոնե արտահայտվեք։

Փաշինյանին Տավուշում վատ ընդունեցին, բայց հո դրանից իր ծրագիրը չի փոխվել․ սպառնաց պատերազմով, Արցախինի պես, նավոդկա ուղարկեց Ադրբեջանին, թե՝ ես օք եմ, տալիս եմ, գյուղացիները չեն տալիս, մինչև շաբաթվա վերջ կարող ես մտնել․ հետո Ադրբեջանը հետախուզում հայտարարեց 18 հայի նկատմամբ՝ իբր թե առաջին պատերազմի ժամանակ Նիկոլի էսօրվա հանձնվող տարածքում ցեղասպանություն անելու համար։ Դե թող մեկն ու մեկը ասի, որ սա համակարգված աշխատանք չէ։ Ու քանի որ Նիոլին վատ են ընդունում հանձնվելու ենթակա գյուղերում, նա իր աջակիցների խումբն է հանել ոտքի․ մի մասը՝ դեպուտատներ, տարբեր գործիչներ, հատկապես սորոսականներ, գրառումներ են անընդհատ անում, թե էդ գյուղերը ավերակ են, մեզ պետք չեն, մերը չեն էլ եղել, հանձնենք նորմալ ապրենք։ Մյուսներն անձամբ են գնում Տավուշի գյուղեր՝ տեղում քֆուր ստանում ու հետ գալիս։ Մի երկու հոգու իմացանք, որ լարել են արդեն Ոսկեպարից․ էն մեկը կար, որ երազում էր թուրքի դռան շուն լինել․ երևի գնացել էր Ոսկեպար համոզելու, որ ավելի լավ ա թուրքի դռան շուն լինել, քան ռսի ստրուկ։ Ոսկեպարցիք դրան էլ են լարել: Դե մարդիկ ռսի ստրուկ չեն, թուրքի դռան շուն էլ չեն ուզում լինեն, հո համոզելով չի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մարդիկ իրենց գյուղում իրենց համար ապրել են տասնամյակներով, սերունդներ են ապրել էնտեղ, մի օր էլ Երևանից մարդիկ են գնում ու ասում՝ այ դուք ռսի ստրուկ եք, դրա համար պետք է հանձնենք ձեր գյուղերը, որ դառնաք թուրքի դռան շուն․ բա չեն ասի՞ քու սենց-նենցը, ստրուկն էլ ես, թուրքի շուն էլ ես, ի՞նչ ես ուզում իմ գյուղից։ Թե բա՝ ավերակ գյուղեր են հանձնվող գյուղերը․ հետո՞ ինչ․ Լոռու բերդն էլ է ավերակ, հանձնե՞նք։ Երեկ Հայաստանում էր Վրաստանի վարչապետը․ տարածք է կորցրել, իրենց նախկին նախագահի արկածախնդրության պատճառով․ մի անգամ չասաց՝ Հարավայի Օսեթիաից ու Աբխազիաից հրաժարվենք, որ Ռուսաստանի հետ թշնամի չլինենք, բարեկամ լինենք, էժան գազ առնենք, Բորժոմի ու գինի տանենք ծախենք։ Չեն ասում Աբխազիան մեր իրական չէ, այլ պատմական հայրենիքն է․ սա հանձնում է ու հաջորդ օրը արդեն համարում պատմական հայրենիք ու ասում է՝ ինչ կա հանձնեմ, որ Հայաստանն էլ պատմական հայրենիք չդառնա։

Երևանում նստած հարցազրույց են տալիս Գագիկ Մելքոնյանոտ, Վահագն Ալեքսանյանոտ կերպարները, թե՝ էդ հողերը մերը չեն։ Հլը գնացեք Տավուշ տեսեք ձեզ ինչ են ասում։ Նիկոլը գնացել էր մի վագոն ախռանիկով, ոստիկանով․ բերետներով, ԱԾ-ով, շներով, դիպուկահարներով, հավաքել էր ու վախեցնում էր պատերազմով ու չկարողացավ վախեցնել․ որովհետև Նիկոլն ինքը կարող է պատերազմից վախենալ, 3 պատերազմից թռել ա, էդ մարդիկ չեն վախենում, բայց վախենում են ընկնեն արցախցիների օրը, տուն-տեղ կորցնեն նստեն սպասեն քո տված 40+10 հազար դրամներին։

Բայց բոլոր էն ՔՊ-ականները, ովքեր մեր երկրի տարբեր տարածքներ բառերով նվիրում են Ադրբեջանին, համոզում են, թե մերը չեն, մի մտածեք, թե մենակ Փաշինյանն է պատասխան տալու։ Մի հատ հատուկ հանձնարարություններով դեսպան կար, Մարուքյան Էդմոնը․ էսօր մի հատ վիդեո էր հրապարակել, խնդալս եկավ․ ասում է՝ «Մենք պետք է միակողմանի «խիզախ» զիջումների կործանարար շղթան դադարեցնենք»։ Էդմոն Մարուքյանն ա ասում։ Մարուքյան Էդմոնը դեսպան է դարձել 2022 թվականի մարտի 14-ին ու իր դեսպան դառնալով նա կիսել է պատասխանատվությունը Նիկոլի բոլոր հանձնումների․ իր դեսպան դառնալուց հետո եղել է Պրահայի պայմանագիր, Արցախի բլոկադա, Արցախի հայաթափում ու Գրանադայի պայմանագրով ամբողջական հանձնում՝ միակողմանի, առանց որևէ բան ստանալու ու էսօր ասում ես պետք է վերջ տալ էդ միակողմանի զիջումների՞ն։ Երեկ հրաժարական տվեցիր կամ հեռացվեցիր, էսօր գլխի ընկա՞ր, որ սխալ է։ Ու դա արդյո՞ք քեզ ազատում է պատասխանատվությունից։ Ոչ։ Այդ թեմային կանդրադառնամ հաջորդ թողարկումներում․ վստահ եմ՝ Փաշինյանի կառավարությունում պաշտոն կիսած ցանկացած մեկը, իմ համեստ կարծիքով, կիսում է իրավիճակի պատասխանատվությունը, անգամ եթե հիմա պաշտոնի չէ։ Այդ պատասխանատվությունից կարելի է խուսափել միայն մեկ դեպքում, երբ տեղում, պաշտոնյա եղած ժամանակ, ձեր անհամաձայնությունը հայտնեք, չկատարեք անօրինական կամ հակապետական հանձնարարականները։ Մտածում եք՝ դե մեկ է կհեռացնի գործից, ոչինչ, բայց գոնե վաղը արդարանալու տեղ կունենաք․ թե չէ Էդմոնի օրն եք ընկնելու, միևնույն է հանելու է ու գցի աղբը, վաղն էլ վրան է գցելու իր ձախողումները։

Կարճ ասած՝ Նիկոլը մեր երկրին նայում է բիզնեսմենի տրամաբանությամբ։ Բիզնեսմենին երբ առաջարկում են այսինչ տարածքում բիզնես դնելու մասին, գցում-բռնում է՝ ձեռնտու է իրեն, թե չէ։ Նիկոլական օլիգարխին որ ասես տար Ոսկեպարում մոլ բացի, տաղավարներ վարձով տուր, կասի չէ, ձեռնտու չէ։ Այ տենց բիզնեսմենի տրամաբանությամբ նիկոլն ա նայում մեր երկրին․ կարո՞ղ է էդ տարածքից օգուտ քաղել, պետք է մեզ, չի՞ կարող, ուրեմն պետք չէ։ Եթե տարածքը պետք չէ, ուրեմն ժողովուրդն էլ պետք չէ։ Դրա համար նա պատրաստ է հանձնել ամեն ինչ ու ամենքին՝ հանուն իր շահի։ Բայց սաղ հարցն այն է, որ դա միայն իր շահն է, բա մնացածը ի՞նչ են անելու Էդմոնի օրն ընկնելուց հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>