Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0 Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
28
Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել և հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում Ավինյանի «նվաճումը»՝ Երե...Վենետիկ Պատերազմ Արցախում
Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Իրանի նախագահը ժամանել է Բաքու Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է Տիգրան Ավինյա՛ն, ինպե՞ս կարող եք Աջափնյակի մետրոյից խոսել,եթե փոսալցում չեք կարողանում անել (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց. բազկաթոռով փոսն են ծածկել ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․ Վարդուհի Սարգսյան «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել և հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում Ադրբեջանը փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ իրանագետ

Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար

Չեղած բանի համար մարդկանց բռնում նստեցնում են, տարիներով դատում են, շոուներ են սարքում, վարկաբեկում են, վերջում էլ ոչինչ չեն կարողանում ապացուցել՝ ստիպված գործերը կարում են, իսկ որ իրենք ակնհայտորեն պետությանը միլիարդավոր դրամների վնաս են պատճառել, հարկատուների վճարած փողերը բյուջեից հանել, չգիտես՝ ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, ինչի՞ համար են տվել, ինչպե՞ս են ծախսել, զրո արդյունք են ստացել, պարզվում է, ոչ ոք մեղավոր չէ։ Չեն ուզում պատասխան տալ իրենց գործած մեղքերի համար, որը պետության վրա շատ թանկ է նստել, միլիարդներ է արժեցել։

Պետական բյուջեից 4,8 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար տվեցին, իբր ազգային ավիափոխադրող էին ստեղծում, երկու տարի հետո ազգային ավիափոխադրողից ոչինչ չի մնացել։ Ո՛չ փողը կա, ո՛չ օդանավ կա, ոչինչ չկա։

Ազգային ավիափոխադրող կոչվածից միայն անունն է մնացել։ Այդքան փող տվեցին, ավիաընկերություն ստեղծեցին, երկու տարի էլ չկարողացավ գոյատևել։

Մինչդեռ ժամանակին չարախնդում էին նախկինների վրա, ասում էին՝ այսքան տարի նույնիսկ մի հատ նորմալ ազգային ավիափոխադրող չեն կարողացել ստեղծել, իսկ իրենք այս կարճ ժամանակում արդեն հասցրել են ստեղծել։

Ստեղծեցի՛ն։

Թե ինչ ստեղծեցին, տեսնում ենք։ Այդքան փող ծախսեցին՝ ո՛չ ազգային ավիափոխադրողը կա, ո՛չ էլ փողը։

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մարդ, ով թիվ մեկ պատասխանատուն է այս ծրագրի ձախողման ու պետությանը պատճառված 12 մլն դոլար վնասի համար։ Ու հիմա փոխարենը պատասխան տա ձախողված ծրագրի, պետության միլիարդավոր դրամները քամուն տալու համար, մի բան էլ արդարացումներ է բերում։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի Հայաստան։ Խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության, ընկերության կառավարումը վստահելով այդ շուկայի արտաքին խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»,-անմեղ հայացքով արդարանում է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կապ ունի, թե ինչ իրավիճակում է որոշվել ստեղծել ազգային ավիափոխադրող։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ի՞նչ հիմնավորմամբ են այդքան փող տվել՝ ազգային ավիափոխադրող ստեղծելու համար, ո՞վ է այդ հիմնավորման հեղինակն ու ազգային ավիափոխադրող ստեղծելու քավորը։ Ովքե՞ր են որոշում ընդունել այդքան գումար հատկացնել և ստեղծել մի ընկերություն, որն ընդամենը երկու տարի էլ չկարողացավ գոյատևել շուկայում։

Ի վերջո՝ մեկ օրում չէ, որ այն սնանկացել է։ Ո՞ւր էր նայում կառավարությունն այդ ընթացքում, ի՞նչ էր անում իր ներդրումները պաշտպանելու համար։ Ինչպե՞ս է լինում, որ մյուս ավիաընկերությունները շահույթներով են աշխատում, իսկ պետության կողմից, ըստ էության, հովանավորվողը սնանկանում է։ Այն էլ այսքան ակտիվ ուղևորահոսքերի շրջանում։

Ովքե՞ր են այն կառավարել և ինչպե՞ս են կառավարել, որ անգամ նման հսկայական ուղևորահոսքերի պայմաններում, ազգային ավիափոխադրող կոչվածը հասցրել է սնանկանալ։ Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում նման բան դժվար է պատկերացնել։

Սրա մասին է պետք մտածել։ Թե չէ, ավիաընկերությունը ստեղծելու որոշումը ե՞րբ է ընդունվել, ի՞նչ իրավիճակում է ընդունվել, դա չի կարող արդարացնել ձախողումը։ Առավել ևս, երբ խոսքը խոշոր գումարների մասին է։

Ու բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են եղել նման որոշման ընդունման հիմքերում, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են եղել ընկերության գործունեության համար, պարտավոր են պատասխան տալ պետությանը պատճառված հսկայական վնասների համար։ Այսքանից հետո այնպիսի հանգիստ տոնով են խոսում ծրագրի ձախողման մասին, մնում է ասեն՝ հույս չունենաք, թե որևէ մեկը կպատժվի ու պատասխանատվություն կկրի դրա համար։

Մինչդեռ՝ այս ձախողման պատասխանատուների շրջանակը լավ հայտնի է։

Այն սկսվում է հենց Նիկոլ Փաշինյանով։ Պարզ է, որ առանց կառավարության ղեկավարի հավանության ու համաձայնության, այդպիսի որոշում չէր կարող կայացվել։ Հենց նա է համաձայնություն տվել, որպեսզի այդքան գումար հատկացվի ու համատեղ ձեռնարկության կարգավիճակով՝ պետական-մասնավոր համագործակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծվի։

Երկրորդը՝ Երևանի այսօրվա քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ոչ միայն փոխվարչապետ էր ու ավիացիոն ոլորտի աշխատանքների համակարգողը, այլև հայտնի ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Այն ԱՆԻՖ-ի, որի միջոցով իրականացվում էր այս ծրագիրը։

Կասկած չկա, որ Տիգրան Ավինյանի ակտիվ մասնակցությամբ է կյանք մտել այս ծրագիրը։

Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Տիգրան Ավինյանն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մի՞թե նա պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ իր ղեկավարած կառույցի մասնակցությամբ գործող ավիաընկերությունը բռնել էր սնանկացման ճանապարհը։

Տիգրան Ավինյանն այդ կառույցից միայն անցած տարվա վերջին է հեռացել, երբ արդեն պարզ էր, թե ինչ օրի է հայտնվել իրենց ստեղծած ու գովաբանվող ազգային ավիափոխադրողը։

Ի դեպ, սա այն նույն Տիգրան Ավինյանն է, ով ժամանակին քաղավիացիան ղեկավարող տխրահռչակ Տաթևիկ Ռևազյանի հետ Հայաստանի ավիացիայի ոլորտը հասցրեց նրան, որ այն հայտնվեց ԵՄ-ի սև ցուցակում։ Այսօր էլ շարունակում է գտնվել այնտեղ։

Եվ վերջապես, ո՞ւր է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը, ով, լինելով ազգային ավիափոխադրող ընկերության համահիմնադիր կառույցի ղեկավարը, ի պաշտոնե է պատասխանատու դրա գործունեության համար։ Բայց պատասխան տալու փոխարեն, այս պատմության հայտնի դառնալուց հետո, անաղմուկ հեռացվեց պաշտոնից։

Այսօր էլ շարունակում է աննկատ մնալ ու հավանաբար հանգիստ վայելում է ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնում Հայաստանի չափանիշներով ստացած բարձր աշխատավարձի գումարները։

Սրանք այն հիմնական դեմքերն են, ովքեր առաջին հերթին պատասխանատու են ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագրի ու ընկերության գործունեության ձախողման համար։ Դրա հետևանքով պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից հատկացված 12 մլն դոլարը պարզապես ջուրը գցեցին, ու ոչ մեկը չի ուզում պատասխան տալ։

Թեև ո՞ր մի ձախողման ու պետության միջոցները վատնելու համար են մինչև հիմա պատասխան տվել, որ այս մեկի համար տան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan