Մարդ, որ տարիներ շարունակ 100-200 դոլարով հոդվածներ է գրել՝ կարո՞ղ է երկիր ղեկավարել. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Իմացեք, այս մարդը, որին մենք բերել դրել ենք 6 տըարի իշխանություն, կապ չունի ձեզ հետ, խաբել է առաջին օրվանից ու հիմա էլ խաբում է: Այս մասին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այս մարդը փողասեր, խայտառակ փողասեր, և իրենց տանը մեկն էլ կա՝ նրա ձեռքին խալաիք է: Ինչ անում է վախից է անում, ինչ անում է փողի համար է անում»,- նշեց նա:
Մարտունեցիների հետ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Արման Ղազարյանը, Քրիստինե Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը և Գեղամ Մանուկյանը:
Աղբյուր՝ Yerevan.today
Մանրամասն՝ տեսանյութում: