Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Վերջացած վարչապետը, իր թիմը ու ժողովուրդը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Տավուշի գյուղերի բնակիչները նյարդայնացած են Փաշինյանի՝ խորհրդարանում վերջին ելույթից։ Անընդհատ հարցնում են՝ բա էդ ղեկավարի խոսք է՞ր։ Ասում եմ՝ իսկ կներեք, էս վերջին 6 տարվա ելույթներից ո՞ր մեկն էր ղեկավարի ելույթ, որ սա լիներ․ ուղղակի նոր նկատեցիք երևի, որովհետև հենց ձեր մասին է։ Այո, ընդունենք, որ սարսափելի է, երբ իր երկրից տարածքների հանձնումը արդարացնում է նրանով, որ գյուղերի արանքում ռեստորան չկա։ Փաշինյանն ասում է՝ Բաղանիսից Կիրանց միջպետական ճանապարհին ռեստորան չկա, հոթել չկա, մտածելու բան է՝ էդ գյուղերը մեզ պետք են, թե չէ։ Մարդիկ հակադարձում են՝ Արցախում Երևանի չափ ռեստորաններ ու հյուրանոցներ կային, բա ինչի՞ հանձնեցիր։ Չէ, Նիկոլ Փաշինյանին էդ պահին արդարացում էր պետք, մի բան պետք էր ասել, իբր նախկիններին կպնելու համար ասաց։ Ինչի՞ նախկինները ռեստորաններ չեն բացել էդ ճամփեքին։ Ու դա ասում է ֆեյքային բառապաշարով․ ընդդիմությանն ասում է՝ «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը,- իբր Լևոնին ա հակադարձում,- «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք, ընդեղ կառուցեիք, Հունաստում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում կառուցեիք»։

Նախ Շուշիում առնվազն, իմ իմանալով, 5 հատ հյուրանոց կար․ եթե դժբախտ-դժգույնը հյուրանոցով ես չափում, հjուրանոցներ էլ կային, ռեստորաններ էլ, խանութներ էլ, տներ էլ մեջն էլ մարդիկ, ինչի՞ հանձնեցիր։ Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն է․ ես շատ եմ լսել, որ Նիկոլ Փաշինյանը փողով նյութ է գրել․ վստահ եմ՝ դուք էլ եք լսել․ ու մի պահ ինձ թվաց, կարծես էս ելույթն էլ փողով լիներ։ Երևի կհիշեք, կային շատ անհայտ սայթեր, որոնք բացվել էին մեկ նպատակով՝ Ռոբերտ Քոչարյանի մասին բաներ հորինելու ու տարածելու․ հորինում- հրապարակում էին, Նիկոլ Փաշինյանենք էլ իրենց տարբեր լրատվամիջոցներով ու իրենք իրենցով էլ դա դնում-ֆռացնում էին, որպես փաստ։ Ինչ ասեմ, Նիկոլ Փաշինյանը արդեն վարչապետի կարգավիճակում խորհրդարանի ամբիոնից ասում էր, հազար անգամ հերքված ու անգամ իր իշխանության օրոք չապացուցված ստեր են, բայց դա իրեն չի խանգարում շարունակել այդ ստերը հնչեցնել՝ իր հանցավոր արարքները արդարացնելու համար․ այս մարդը, անգամ վարչապետ աշխատելով 6 տարի հետո էլ շարունակում է նույն մակարդակին մնալ։ Սա պետության ղեկավարի մկակարդակ չէ։ Անգամ փոքր ինչ իրեն հարգող լրագրողի մակարդակ չէ։ Լավ կասեք, ախր Նիկոլը հո անգիր գիտի, ով որտեղ ինչ ունի, բայց կրկնում է հազար անգամ հերքված նյութերը, որ ի՞նչ։ Ժողովուրդ, որովհետև ուրիշ բան չունի հակադարձելու։ Բա, ինչպե՞ս կարող է պետության ղեկավարը իր երկրից տարածք հանձնել առհասարակ առաջարկի, չի լինում տենց ղեկավար, էլ չեմ ասում՝ մի հատ էլ դրա համար հիմնավորում բերի տարածքում ռեստորանի կամ հյուրանոցի բացակայությունը։ Փաստ ա, որ դու երկիր հանձնող ես, երկիր քանդող ես, մաս մաս ռասկուլաչիտ ես անում, դրա ի՞նչը ու ոնց կարող է արդարացվել։ Չկա դրան արդարացում։

Ընդհանրապես, իրենց բոլորին, ՔՊ-ականներին բնորոշ է ֆեյքի լեզվով խոսելը․ կարծում եմ էնքան ֆեյք են պահում, որ արդեն չեն էլ հասկանում՝ երբ խոսեն իրենց անունից, երբ խոսեն ֆեյքերի անունից։ Մի հատ աշխատակազմի ղեկավար ունի, մանիպուլացված նյութեր էր գրում ֆեյսբուքում ու անունը դնում էր ֆեյքազերծում։ Մի հատ շատ հիմար նյութ էին նիկոլականները գցել համացանց, թե Լևոն Քոչարյանն, իբր, ասել է, թե Ղարաբաղցիները պետք է կառավարեն Հայաստանը։ Լևոնը հերքեց հենց նույն պահին։ Փաշինյանական դեպուտատ Գագիկ Մելքոնյանը, գնում է Ալենի կնոջ հեռուստաալիք, էդ ֆեյք լուրը մեկ շաբաթ անց, հերիք չէ կրկնում է, ու հեռուստատեսությունը, որը լիցենզիա էլ ունի, դա դնում է էկրանին որպես վերնագիր։ Գիտեն, որ սուտ է, բայց քանի որ սուտն էլ իրենք են գցել դաշտ, բա քանի կռուգ չֆռացնեն, մի հատ էլ թող Ալենի կնոջ ԹիՎին ցույց տա, բա էլ ինչի՞ համար է։ ՔՊ-ն ամբողջությամբ աշխատում է Արծրունհովհաննիսյանական տրամաբանությամբ, կամ հակառակը, արդեն չեմ հիշում, որն էր սկզբից ժողովրդի ուղեղ լվալով ավելի շուտվանից հմտացել։

Ուղղակի Ազգային ժողովի ընդդիմադիր թևում նստածները քո գուցե անգիտակցաբար ասածի վտանգավորությունը քեզանից լավ են հասկանում ու չհարցրին՝ 2022 թվականի գարնանը Տավուշի մարզում բացվեց Նիկոլ Փաշինյանի մարզպետ քավորի ու դեպուտատ քավորի եղբոր ընտանեկան ռեստորանը՝ անունը՝ «Ոսկե ձկնիկ։ Երկհարկ սիրուն ռեստորան, նաև բացօդյա տաղավարներով․ Բաղանիս-Կիրանց ճանապարհի՞ն բացվեց։ Չէ, Իջևանի մեջտեղում։ Նիկոլ Փաշինյանի եղբայրը հանգստայան գոտի է սարքել Տավուշում․ ո՞րտեղ, Բաղանիս-Կիրանց ճանապարհի՞ն։ Չէ, Իջևանում։ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղեն, որ մի կարճ շրջան դեպուտատ աշխատեց, հիմա բիզնես է դրել․ ո՞րտեղ, Կիրանց-Բաղանիս ճանապարհի՞ն․ չէ, Գերմանիայում։ Նիկոլ Փաշինյանի եղբայրը քանի տեղ տնօրեն է․ ո՞րտեղ, Կիրանց Բաղանիս ճանապարհի՞ն։ Իհարկե՝ ոչ․ էնպես որ թող տանեիք կառուցեիք ձեր ռեստորանները էնտեղ, մանր ժուլիկություն է։

Բա, ասում ես, դե պատսխան տուր․ մարդիկ քեզ հարց են տալիս՝ Քարվաճառից մինչև Ստեփանակերտ լիքը հյուրանոցներ ու ռեստորաններ էին, բա ինչի՞ տվեցիք։ Ես Գավառից եմ, Գավառից մինչև Մարտունի ճանապարհին ոչ մի հատ ռեստորան, հյուրանոց չկա․ կարող ա՞ հանձնես թուրքին։ ԱՄՆ-ում կան նահանգներ, որոնց մեջ հարյուրավոր կիլոմետրերով անապատներ են, դատարկ ա, որոշների գլխի պես՝ մենակ ավազով է լեցուն, ո՛չ Օբաման, ո՛չ Բայդենը, ո՛չ Թրամփը, էլ չեմ ասում Բուշ կրտսերը կյանքներում չեն ասել՝ հանձնենք գնա, ինչների՞ս է պետք։ Համացանցում ուշագրավ տեսանյութ է հրապարակվել, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է՝ հայրենիքը կպաշտպանեմ թե՛ լեզվով, թե սրով, քանի շնչում եմ․ ու նրան հաջորդում է Փաշինյանի վիդեոն՝ սարի ծերին որ ձյուն կա ինչների՞ս է պետք վրայի կանգնած զինվորը, Բաղանիսի ճանապարհին խանութ չկա ինչների՞ս է պետք, Սև լճի 30 տոկոսը ինչներիս է պետք։ Եթե Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու աշխարհի ցանկացած երկրում երկրի ղեկավարը նման մի միտք ասեր, եկեք մեր այս տարածքը տանք, որովհետև չենք օգտագործում, չեմ չափազանցեցնում, տեղում կմտնեին, ձեռքները կշղթայեին, էլ չեմ ասում, որ այլևս քաղաքականությամբ զաղվեու հնարավորություն չէր ունենա, թե՛ բանտում հայտնվելու պատճառով, թե՛ այդ բառերը թեկուզ հանաքով արտաբերելու համար։ Մեզ մոտ դա ասում է երկրի գործող ղեկավարը ու նորմալ, նստում-գնում է մի հատ էլ ժողովրդին համոզելու։ Նման միտք արտահայտելը պետական պաշտոնյայի կողմից արդեն Ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն է։ Դու անհատ ու ազատ բլոգեր չես, ֆեյսբուքյան ցնդած օգտատեր չես, որ ասես, հայհոյեն, անցնի գնա։ Նիկոլը Գյումրիում հավաքել է ՔՊ-ականներին ու ասում է՝ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ Հենց այդ պատճառով էլ նույն ՔՊ-ականներն են ասում՝ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, Գորիս Կապան ճանապարհը մերը չի եղել, Ոսկեպարը մերը չի եղել, պետք է տալ թուրքերին։

Հայաստանի վարչապետը եթերում հակապետական մտքեր է արտահայտում, հետո Տիկտոկում հաղորդում է վարում ու խոսում պետությունից։ Դու ոչ միայն իրավունք չունես պետությունից խոսելու, այլ էդ տեղում լինելու ընդհանրապես։ Բա Ադրբեջանը էդքան հիմար ա՞, որ պատերազմ արեց ու գրավեց, հետդ պայմանավորվեց ու վերցրեց ու էլի ուզում է վերցնել տարածքներ, որտեղ կապ չունի ռեստորաններ կան, թե՛ չկան, դժգույն են, թե դժբախտ։ Հետո, ինչ կապ ունի, Բաղանիս Կիրանց ճանապարհին լիներ 46 հատ հյուրանոց, Փաշինյանը չէ՞ր հանձնելու, մեկ այլ, ուրիշ արդարացումով ու էլի մեկին կգտներ կմեղադրելու։

Փաշինյանի վերջին երկու տարվա թեման է՝ հանձնեմ, որ փրկեմ իրական Հայաստանը։ Հողերը տամ, որ պատերազմ չլինի։ Ո՞րն է քո, կամ ավելի ճիշտ՝ Ալիևի պատկերացրած Հայաստանը։

Գիտե՞ք, երբ մեկը որևէ խոստում է տալիս իր պաշտոնում ու չի կատարում, ավելին՝ ստիպված է լինում հակառակն անել, հրաժարական է տալիս, ասում է՝ ինձ մոտ չի ստացվում։ Սա հակառակը՝ հենց սկզբից կուտ է տվել խոստումներով, բայց, ըստ երևույթին, մտածել է անելու մասին այն, ինչ հիմա է անում։ Այլապես նամուս ունեցող մարդը, եթե ինքն իր կյանքին վերջ չտար, գոնե կհեռանար, էնքան հեռու, որ իր մասին էլ ոչ ոք, երբեք, ոչինչ չլսեր։ Երբ դու խոստանում ես անել մի բան, բայց անում ես լրիվ հակառակը ու սկսում ես մեզ համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը, էն քո սկզբի ասածները հեչ, ուրեմն իրավունքը ունենք մտածելու, որ եկել ես հենց էդ դավաճանական ծրագրով։ Փաշինյանն ասում է՝ ուզում ենք ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Իր պարագայում սա նշանակում է՝ դառնալ աշխարհի ամենաանպետք երկիրը, որը հանձնել է ամեն ինչ, ոչինչ չունի, իրենից էլ բան չի ներկայացնում, բոլորին լսում է, հատկապես թշնամուն․․․ Է հա, էլ պատերազմի իմաստ չի լինի։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է վերջացած քաղաքական գործչի պահվածք․ նրա գործերը թշնամու օգտին աշխատողի գործեր են, նրա խոսքերը՝ ավարտված գործչի, այլևս ասելիք չունեցող մարդու խոսք է։ Կարծում եմ՝ արդեն բոլորն են հասկանում ում հետ գործ ունեն, հուսով եմ՝ անգամ իր թիմակիցները։ Ու այստեղ, արդեն, մտածելու բան ունեն նրանք, ովքեր իր ենթականերն են, ովքեր կատարում են իր հրահանգները՝ կլինի պատգամավոր, իրավապահ, նախարար, դատավոր, դատախազ, թե եսիմով։ Մտածեք՝ ում հրահագնրերն եք կատարում։ Այս մարդը, ես չեմ ասում, ինքն է ասում, վերջացել է։ Այն, ինչ պետք է աներ, հակառակն է անում, մի հատ էլ համոզում է, որ սաղ ճիշտ ա։ Ինչպես ժողովուրդը, այնպես էլ իր թիմ կոչվածը, 2021 թվին չեն համաձայնել այս օրակարգերի պատասխանատվություն վերցնել, որոնք բացահայտ թշնամական օրակարգեր են․ այլ բանի տակ եք ստորագրել, սրա տակ չեք ստորագրել։ Մտածեք, սրա մասին դուք ևս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>