Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Կառավարման «տիկտոկերյան» մոդելը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»:

Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը: Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք:

Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»: Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար:

Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք: Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞...

Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ: Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>