Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչները հավաք են իրականացրել
Մարտի 21-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել բնակիչների հավաք՝ քննարկելու են Տավուշից 4 գյուղերի հանձնման հարցը: YerevanToday-ը զրուցել է Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչ հավաք է եղել և ինչպիսի տրամադրություններ են տիրում գյուղում:
«Հավաքվել ենք գյուղացիներով, քննարկել, որ, Աստված չանի, կռիվ լինի, հասկանանք ինչ ենք անում: Մարդիկ չեն մտածում, որ դուրս կգան գյուղից, պաշտպանելու են գյուղը»,- նշեց նա: Գրիգորյանի խոսքով՝ տարածքների հանձման պարագայում Ոսկեվանի համար փակվում է դեպի Իջևան և Ոսկեպար տանող ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանցիները չափից շատ մոտենում են գյուղին:
Հարցին, թե արդյո՞ք մինչ Փաշինյանի այցը գյուղացիները կամ գյուղերի վարչական ղեկավարները որևէ կերպ տեղեկացվել են 4 գյուղերի հանձնման և դրա հետևանքով առաջացող վտանգների մասին՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Ո՛չ»: