Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Իսկ Փաշինյանն առհասարակ ու երբևէ կանգ կառնի՞. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Վստահ եմ՝ ուշադիր եք, թե որքան շատ է փոխվել ՀՀ իշխանությունների խոսույթը, ելույթի թեման 2018 թվականի հետ համեմատած․ մի հատ հետ գնացեք․ 2018, 2019, 2021 ու անգամ 2022 թվականներին չէին խոսում, չէ՞, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու մասին։ 2021 թվականի Նիկոլ Փաշինյանին որ մի հարց տային, թե Տավուշի մարզից գյուղ եք հանձնելո՞ւ, ի՞նչ կպատասխաներ։ Էլ չեմ ասում՝ 2018 թվականին։ Հիշում ե՞ք, ասում էր՝ թող Ադրբեջանը խելքը գլուխը հավաքի, հետևություն անի թավշյա հեղափոխությունից, թե չէ էնտեղ էլ կանենք հեղափոխություն․ հիմա նույն մարդն ասում է՝ Ադրբեջանը ցուլ է, մենք՝ կարմիր լաթի կտոր։

2018 թվականին երբ ձեր հետևից մարդիկ էին գնում, հիմնական ակնկալիքը ո՞րն էր․ այն, որ կվեկանգնվի արդարությունը, որի մասին շատ էիք խոսում, հիմնականում ներքին խնդիրները՝ սոցիալ-տնտեսական, իրավական․ իսկ ազգային հարցերում կշարունակեք այն, որտեղ Հայաստանն էր այդ փուլում ու դեռ կզարգացնեք։ Նիկոլն ինքն էր ասում՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը փոխզիջման մասին, պարտվողական է, մենք ոչինչ չունենք փոխզիջելու, քանի դեռ Ադրբեջանը չի ասել, թե ինքը ինչ է փոխզիջելու։ Բա ինքը միակողմանի ամբողջ երկիր ա զիջել, մյուսից էլ ահագին կիլոմետրեր ու հլը ասում է՝ Տավուշից գյուղեր եմ հանձնում։ 

Ես 2018 թվականից ի վեր, իհարկե՝ շատերն էլ ինձ հետ, այն համոզմանն ենք եղել, որ դուք կազմակերպված եկել եք քանդելու․ սարքելու կամ ինչոր բան ուղղելու մասին չեմ էլ մտածել։ Ու քայլ-քայլ ձեր արածներն ու ասածները նայելիս՝ համոզվում եմ իմ կասկածների մեջ։ Հիմա ես այդ դիտանկյունը դնում եմ մի կողմ ու փորձեմ ինձ համոզել, որ դուք գործակալ չեք, թշնամու ներդրած չեք, այլ ընդամենը անբաշար։ Տեսնում եմ, որ անում եք այն, ինչի մասին 2018-ից ի վեր խոսակցություն չի եղել։ Ցանկացած ոլորտում խոստումները չեք կատարել, իսկ Ղարաբաղի ու անվտանգության հարցում հետ եք գնացել Սովետից էլ էն կողմ, որովհետև հազարամյակներ շարունակ Արցախում հայ է ապրել, հիմա չի ապրում։ Ես, կրկնում եմ, ուզում եմ մտածել, որ ագենտ չեք․ բայց անում եք բաներ, որ 2018-ին չեք խոսել, 2019-20-21-22-23 չեք խոսել։ Ինչ արել եք՝ վատ է ստացվել, առանց ձեր ուզելու։

Ու հարց եմ տալիս՝ ձեր հաջորդ քայլի հետևանքը պատկերացնո՞ւմ եք։ Ասել եք գիտելիքահեն տնտեսություն, բուհերի ապաքաղաքականցում, աղքատության վերացում, Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչում, Հայաստանի հզորացում։ Հիմա տեսեք․ դպրոցները փակում եք, բուհերը հանում եք, ՔՊ-ֆիկացնում եք, Ղարաբաղը հանձնել եք, աղքատությունը խորացրել եք, տնտեսությունը դժվար է չէ՞, անվանել գիտելիքահեն․․․ Մեղմ եմ, չէ՞, ասում, էլի մեղմ ասեմ՝ Հայաստանի հզորացման մասին խոսելիս էլ սրտներիցս արյուն ա կաթում, լաթի կտոր սարքիք․ այսինքն՝ ձեր սաղ քայլերը, իբ արած աշխատանքները սխալ են դուրս եկել։ 2022 թվականին աղմուկ էր հանել էն խոսքը, թե պահանջում են մեզնից նշաձողի իջեցում Արցախի ինքնորոշման հարցում․ երկու տարի անցել է, ինչքա՞ն հեռու ենք դրանից, դուք ոչ միայն նշաձողը, դուք անկախ երկրի դրոշն եք իջեցրել։ 2021 թվականին խոստումը Շուշին հետ բերելու մասին էր, հիմա դա արդեն անհասանելի երազանք է թվում, որովհետև մեր երկրից արդեն 40 հատ Շուշիի տարածք եք հանձնել ու հլը հանձնում եք։ Ներողություն, որ տարածքով եմ համեմատում, որովհետև Շուշին մեզ համար միայն տարածք չէ։ 2021թ․ հունիսի արտահերթ ընտրությանը լրիվ ուրիշ կետի վրա էինք, 2024թ․ մարտի 21-ն է, լրիվ ուրիշ տեղ ենք․ 2021թ․ հունիսի 20-ին Արցախի ինքնորոշումն էիր խոստանում միջազգային ճանաչման հասցնել, բայց հիմա անկախության հռչակագիրն ես սահմանադրությունից հանում, որովհետև Արցախ բառ կա մեջը։ Դուք ի վիճակի չեք եղել 2 տարվա կտրվածքով կանխատեսում անել։ 2020 թվականի պարտութունից հետո հաջորդ ընթացքը՝ 4 տարին, սխալ է օգտագործվել։ 5 ամիս հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք լինելու, քան հիմա է, դա կարծում եմ, փողոցում կանգնեցնենք 10-ից 9-ին հարցնենք, կստորագրի այդ կանխատեսման տակ։ Ու հիմա հարց եմ տալիս՝ քո հաջորդ քայլի հետևանքը, գոնե դու պատկերացնում ե՞ս։

Դու ինքդ ու ՔՊ-ականներդ, գիտե՞ք էն կետը, որտեղ պետք է դադար տաք․ էն տեղը, որտեղ պետք է գնաք ու կանգնեք․ ամեն անգամ, որ մեզ թվացել է, թե դա վերջն է, էլ տեղ չկա, դուք իջնելու տեղ եք գտել․ հիմա հատակում եք, իսկականից տեղ չկա, բայց արդեն փորում եք հատակից ներքև։ Լավ ձեր հետո-ն էլ դո՞ւք չեք որոշում, էտել ա  Ալիևը որոշու՞մ։

Ինձ շատ է հետաքրքրում՝ դուք ձեր կառավարումից ի՞նչ եք հասկանում, ի՞նչ հաճույք եք ստանում, փողը հանած․ եթե պետք է լինես երկրի ղեկավար ու անգամ քո թշնամին, ավելի ճիշտ՝ մեր երկրի թշնամին, որ իրենից ոչինչ չի ներկայացրել, 30 տարի վրեքները ղժացել ենք, հիմա ինքը քո վրա ղժա, մատը ճտացնի ու հրաման կատարես, էդ երկրի պատգամավորներն անգամ ձեռք առնեն, չպատասխանես, դրա հաճույքը ո՞րն է։ Քո մի վայրկյան մնալը քո ինչի՞ն ա օգուտ։ Նենց չէ ասեմ փող չեք աշխատել, մի ոլորտի կպնում են, 10 կոռուպցիոներ է դուրս թռնում։ Առաջ ասում էինք թույլ են վախկոտ են, ուժ չունեն, փորձ չունեն, զաթո չեն թալանում, կոռուպցիա չկա, բայց հիմա տեսնում ենք, որ թույլ են, վախկոտ են, փորձ չունեն, հետն էլ թալանում են։ Անկեղծ եմ ասում, ձեր փոխարեն այլոք լինեին հիմա մի 20 առիթով ինքնասպան էին եղել, էս դուք էս ի՞նչ սորտ եք։

Հելեք-գնացեք թող շնչի էս երկիրը։ Թե՞ ուզում եք սաղ վարի տալ, հերոստրատի սկզբունքով հիշվել։ Եթե կրկնում եմ, սա կազմակերպված ծրագիր չէ, ապա դուք հաստատ տեսնում եք, որ ինչ անում եք, վատ է ավարտվում։ Ո՞նց կարող է մարդ 6 տարի ղեկավարի, մի դրական բան ցույց չտա, բայց մտնի խեղճ հարիֆի պատյանի մեջ ու մեղավոր նշանակի սաղին։ Առաջին տարին ասացին նոր են, բան չեն կարողանում, կսովորեն, հներն էլ խանգարում են, երկրորդ տարին ասացինք ոչինչ, հլը չեն սովորել, երրորդն անցավ, կորոնավիրուս մեղադրեցինք, պատերազմին մեղադրեցինք, չորրորդին ռուսին մեղադրեցինք․․․ Լավ ինչքա՞ն արդարացում ման գանք ձեր պրավալներին։ Ու որ չեք էլ գնում, մարդիկ եզրակացնում են, որ ուրեմն ծրագիր ա, չէ՞։ Փաստերը դնում ես իրար կողք ու ամեն անգամ երբ մի վատ բան անում են, նայում ես որ դա էլ էր փազլի կտոր։

Ուզում եմ հասկանալ՝ մինչև ուր, սաղ գծերը տվել-անցել եք արդեն։ Սահմանադրություն էլ փոխեք, հերոսների արձանները հանեք, բուհերի շենքերը ծախեք, թուրքերին լցնեք Հայաստան, Ցեղասպանության հարցը մոռանաք․ հետո՞, ո՞րն է հաջորդ կետը։ Կա՞ կետ, որ որոշել եք հասնել էդտեղ ու կանգնել։ Հարց տվեք առաջին դասարան գնացող ցանկացած երեխայի՝ ի՞նչ է ուզում Ալիևը Հայաստանից․ կասի՝ ոչնչացնել մեզ, գրավել մեր երկիրը։ Ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը․ խաղաղության պայմանագիր․ դու խաղաղության պայմանագիր գուցե ստանաս, բայց խաղաղություն չես ստանալու․ Ոսկեպարից հետո ուզելու է Կիրանցը, հետո ուզելու է Բաղանիսը, դա էլ տաս, ուզելու է Ջուջևանը, դա էլ տաս՝ ուզելու է Նոյեմբերյանը, Իջևանը, հետո Դիլիջանը։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, նա ընկել է մոր փորը, դրա համար անգամ անիրականանալի պահանջներ է դնում, որ հասնի մի կետի, չկատարես ու պատերազմ սկսի։ Սաղ պահանջները եթե կատարեք, մեկ է՝ ինչ-որ փուլում՝ կրոնափոխության պահանջի կամ ձեր կանանց-երեխաներին հանձնելու պահանջի ժամանակ կարող ա ըմբոստանաք ու էդ ժամանակ կսկսի։ Պատերազմ թույլ չտալու միակ ձևը այն ձևն է, որով պատերազմ թույլ չի տրվել հաղթանակից հետո մինչև 2018 թվականը՝ հզորանալը։ Իսկ Փաշինյան ու հզորություն բառերը խիստ հակառակ են։ Նիկոլն ասում է բանակի բարեփոխում, բայց մարդ, որը միայն հանձնելուց է խոսում, ակնհայտ է, չէ՞, որ նրան բանակ պետք չէ, այն էլ՝ բարեփոխված․ ես բանակ չգիտեմ, որ պատրաստում են հանձնելու․ սրանց պարագայում է միայն։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակն օգտագործել եք որպես պարտվելու մատերիալ։ Դե ասեք, որ տենց չի։ 5-6 միլիարդ դոլարի զենք միայն էնտեղ եք ադրբեջանցիներին թողել, որպես տռաֆեյ ու դեռ խոսում եք, որ զենք չենք ունեցել, բանակ չենք ունեցե՞լ։

Կարճ ասած՝ ձեր կառավարելն արդեն այնքան վնասներ է տվել մեր երկրին, որ հաստատ՝ մի քանի տասնամյակ դեռ չենք կարողանալու տակից դուրս գալ։ Էն, ինչ արդեն արդել եք, հրեշավոր է ու քանի որ դեռ երկրից ամեն ինչ չեք հանձնել, տագնապում եմ մտածել, թե էլ ինչեր ունեք անելու։ Փաշինյանն ինքը խոստովանում է, որ երկիրը տանում է ականապատ դաշտերի միջով, բայց հիմա նաև էդ նույն դաշտերի միջով գնում է ամբողջ Հայաստանի քարտեզը գրպանում դրած։ Երկիրը պայթելու վտանգի առաջ է։ ՔՊ-ական էս քանդող բրիգադի ու անձամբ Նիկոլի գնալու, ավելի ճիշտ՝ նրան հեռացնելու պահանջն ամենուր է, օդ ու ջրի մեջ կա արդեն․ օդը որ շնչում ենք, էդ թեման ենք շնչում։ Ու չնայած դուք ևս գիտեք որ այդպես է, միևնույն է անդրդվելի եք։ Ինչու՞, էլ ի՞նչ ունեք անելու։

Կանգ առնել է պետք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>