Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն ունի
Դիտել նաև
Ավետիք Չալաբյանը՝ «Երկրի հյուրասրահում»
Ավետիք Չալաբյանի ազատությունը կսահմանափակվի 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով
Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, հօդս ցնդեց. Չալաբյան
««ՀայաՔվե»-ին միացել են նաև ՔՊ անդամներ». Չալաբյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլեւս հուսալի ձեռքերում է:
Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երեւանի կենտրոնում` որպես փորձագետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում