Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)
22
Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Պատերազմ Արցախում
Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան Տեղի է ունեցել «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը (տեսանյութ) Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են

Խաղաղության դարաշրջանից՝ նվաստացման դարաշրջան. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2021թ․ հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի է գնում Տավուշի մարզ, Կիրանց գյուղ։ Գյուղացիները հավաքվում են, ծափահարում են անդադար․ մի կին նվիրում է ծաղիկներ Աննա Հակոբյանին, ասում է՝ «Ապրեք դուք, որ պատերազմը դադարեցրիք, մեր երեխեքին էլ փրկեցիք»։ Կինը երևի չգիտեր էլ, որ  Փաշինյանը երեք անգամ հրաժարվել էր պատերազմը դադարեցնել, զոհվել էր 5 հազարը, Արցախի կեսը տվել էր․ բայց դե ասում էին՝ ապրեք։ Տավուշից դեռ բան չէր տվել։ Գյուղացիներից մեկը, որի ուսերին փոքր երեխա է, երեխայի ձեռքին էլ դրոշ, ասում է Նիկոլին՝ մեզ մենակ չթողնեք։ Նիկոլն ասում է՝ ամեն ինչ ձեզնից ա կախված, դուք գնում քվեարկում եք, ձեզնից այլ բան կախված չէ, մենք մեր անելիքը կանենք։ Կարևորը՝ որ դուք 60 տոկոս ձայն տաք, պողպատե մանդատ տաք, մնացածը իմ վրա։ Դա, հիշեցնեմ 2021 թվականի նախընտրականն էր։ Էկրանին լուսանկարներ են էդ հանդիպումից։ Կիրանց գյուղում Նիկոլին ձայն տվեց մասնակիցների մոտ 80 տոկոսը։ Երկու օր առաջ, այսինքն՝ այս այցից 2,5 տարի անց, Նիկոլը գնում է  նույն գյուղ ու բացատրում, որ ցավոտ զիջման պետք է գնալ, հողերի մի մասը հանձնելու է։ Գյուղացիներից մեկն ասում է՝ իմ տան միջով է սահմանն անցնում, ո՞նց պետք է ես ապրեմ էդտեղ, Նիկոլն ասում է, որ հարցի պատասխանը Ալիևը պետք է տա։ 2021 թ․ գնացել է Կիրանց գյուղ, ասել է կարևորը ինձ 60 տոկոսից ավելի ձայն տաք, մնացած հարցերից գործ չունեք, երեկ գնացել ասում է, դե բան էլ չկարացա անեմ, ու քո հարցին պատասխան տվողը Ադրբեջանի նախագահն է։ Ընդ որում, շատ ցավալի զուգադիպությամբ, էդ սահմանն անցնում է հենց նրա հողի միջով, ով հերթ էր կանգնել 2021 թվականին Փաշինյանին բարևելու համար։ Էսօր էդ տեսանյութը կդնեմ, բացեք նայեք։

2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանն այցելում է Ոսկեպար, ասում է ինձ պողպատե մանդատ տվեք, նրանք ասում են հա, դու բարով-խերով ընտրվի, հետո սաղ հարցերը կքննարկենք։ Նիկոլն ընտրվում է ու երկուսուկես տարի անց այցելում է ասելու, որ պատրաստվեք, հանձնում եմ։ 80 տոկոսի չափ ձայն էլ էդ գյուղից էր հավաքել, հիմա ասում են՝ Նիկոլը վախեցել է, մեզ խաբում է, մենք չենք ենթարկվելու, նա դավաճան է։ Նիկոլն էլ ասում է՝ դուք ձերն արեք, ես իմը կանեմ, տեսնենք վերջում ինչ կլինի։ Իրեն անելը նա պետք է լիներ, որ էս թեման ընդանհրապես չլիներ, իսկ գյուղացու անելը, էղած էր, Նիկոլն ընտրված էր, հիմա էլ թե սենց՝ պետք է հանձնենք։

Հլը դրա խելքը, ժողովուրդ․ ասում է, թողեք գնանք էս ճանապարհով, եթե տեսնենք չի լինում, վատն է, հետ կգանք։ Արցախի մասին էլ էր ասում՝ մի թուղթ կբանակցենք, եթե տեսնենք վերջում լավը չէ, կդնենք մի կողմ, ուրիշը կբանակցենք։ Պարզվեց, որ իր արած ոչ մի սխալ բանակցություն չկարողացավ փոխել։ Հիմա որ նայում ենք, զարմանումել ենք չէ՞, թե ո՞նց ենք մինչ հիմա առհասարակ սաղ մնացել։

Գնացել է սահմանամերձ խուլ գյուղ, հնդիպման մասնակիցները հիմնականում տարեց մարդիկ, ձեռքներից հավաքել են հեռախոսները, ջրի շշերը, ելույթ է ունեցել ու մարդկանց վախեցրել՝ պետք է հանձնենք, թե չէ՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի, Ադրբեջանը էս կողմից, Ռուսաստանը, Պակիստանն էնտեղ, Իսրայելն էնտեղ, ու էդ խեղճ մարդիկ արդեն իրենց պատկերացրել են համաշխարհային ուժերի բախման կենտրոնում ու մեկը չի ասում, տո այ իմ քվեն ստացած պողպատավոր, էդ խի՞ էդ պատերազմը բերիր հասցրիր իմ տուն, ապրում էի էլի, բա ասիր դու մենակ քվե տուր, մնացածը իմ վրա։

ՔՊ-ի նախընտրական խոստումների հիման վրա կազմել են կառավարության ծրագիր․ մեջը խոստանում են՝ ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին: Արցախը հանձնել են, Արցախից էսօր չխոսեմ, հիմա հանձնում են հայ-վրացական մայրուղին, հանձնում են Հայաստանի գազատարը, որն անցնում է Ոսկեպարով ու ասում են՝ պետք է չլինի կենսական շահերի հաշվին։ Սրանք ասում էին նախկինները սխալ են արել, որ թուրքերին թշնամի են համարել, մեր նոր ռազմավարության մեջ փոխում ենք, որովհետև մենք շարժվում ենք թշնամու թշնամությունը կառավարելու ճանապարհով։ Հիմա ասում են՝ գյուղեր չհանձնենք, Թուրքիան էլ կհարձակվի։ Քո ուժը չի հերիքում անգամ սեփական թիմդ կառավարես, սրան-նրան բռնելով, գործ սարքելով հազիվ յոլա ես տանում, դու թշնամի կառավարող ե՞ս․ էն էլ էն դեպքում, երբ էդ թշնամին, ասում են, ագենտներ ունի անգամ քո թիմի ներսում։

Նախընտրական ծրագրում խոստացել է բարձր մակարդակի անվտանգության ապահովում, հիմա գնացել ասում է՝ ձեր տները դառնում են ադրբեջանցի զինվորներին հարևան։ Սրանք իրենց խոստացած ծրագիրը դրել են մի կողմ, մի ուրիշ տեղից, երևի՝ Ալիևից ստացել են ուրիշ ծրագիր ու կետ-կետ դա են անում։ Դու խստացել ես խաղաղության դարաշրջան, ոչ թե նվաստացման դարաշրջան։ Ասում էր՝ ՀՀ-ն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Դու ագրեսիայից պաշտպանվում ես նահանջո՞վ։ Էդ քո Սուրեն սպարապեըտն ա՞ համոզել, որ պաշտպանվելը դա նահանջն է միայն։

Խնդրում եմ բացեք կառավարության 2021-2026 թվականի ծրագիրը, 102 էջ է, շատ չկարդաք, որ շատ չներվայնանաք, ընդամենը սկզբի 20 էջը․ արտաքին քաղաքականություն, տապալված, հայ-ռուսական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, ՀԱՊԿ՝ տապալված, անվտանգություն՝ տապալված, Ղարաբաղի հարց՝ տապալված, բանակի բարեփոխում, Սփյուռքի հետ կապեր․․․ Սաղ նույնը․ որ ամոթ ունենան, կջնջեն էդ ծրագիրը, ոնց որ ՔՊ նախընտրական ծրագիրն են էնպես թաքցրել, որ չենք կարողանում գտնել։

Դու խոստացել ես խաղաղության դարաշրջան, խաղաղ ու հզոր Հայաստան, չագուչ ես ֆռցրել․ բայց էդ չագուչը ինչպես որ սարքելու, էնպես էլ քանդելու գործիք է ու սկսել ես դրանով քանդել։ Մեռաք ասելով, թե հայելային է լինելու տարածքի հանձնումը․ ի՞նչ է հանձնում Ադրբեջանը։ Նիկոլն ասում է՝ մեզնից պահանջում են 8 գյուղ, մենք պահանջում ենք 31 գյուղի տարածք։ Սաղ ՔՊ-ականներդ անգիր արած ասում եք, թե պետք է հանձնենք, մերը չեն, մի հոգի ադրբեջանցու անուն կասե՞ք, որ խոսել են 31 գյուղից գոնե 1 տարածք վերադարձնելու մասին։ Նիկոլը գնում ասում է պետք է հանձնենք, Ալիևը զուգահեռ գնում է Ստեփանակերտի մեջտեղում խարույկ վառում, հետո ելույթ ունենում ու էլի սպառնում։ Ու հետո Նիկոլն ասում է՝ մեզ ասում են դավաճան, մեզ ասում են հողատու, ես դավաճան չեմ, հողատու չեմ։ Լավ, բա քո արածի անունը ի՞նչ  ասա, էդ անունով դիմենք։ Մոտ 45 հազար քառակուսի կիլոմետր երկիր ենք ունեցել, իջեցրել ես 29 հազարից պակասի, ու հլը հանձնում ես, դրան ի՞նչ են ասում, հերո՞ս, փրկի՞չ, նվաճո՞ղ, թե՞ հողատու դավաճան։

Ու մենսակ ինքը չէ։ Փաշինյանը Ոսկեպարցիների հետ է հանդիպում․ դահլիճում անգամ լրագրողներ չկան․ Նիկոլն է, իր ՆԳ նախարարը, փոխվարչապետը, գյուղացիներ, հանդիպումից հետո ժողովուրդն ասում է Նիկոլը մեզ պատերազմով է սպառնում, մենք չենք հանձնվի, կպայքարենք, ինչքան ՔՊ-ական ու սորոսական կան, ելույթ են ուենում, հարցազրույցների են գնում, հոդվածներ են գրում, թե՝ ընդդիմությունը սխալ է ներկայացնում։ Ներկայացնողը Նիկոլն է եղել, էդ գյուղերում շփվել  մարդկանց հետ, բոլորը ամեն բան ճիշտ են հասկացել, թռել են դեմքին, քաղաքացին ասում է՝ իմ տուն են մտնելու թուրքերը եթե դրանք հանձնեք, Երևանում նստած նիկոլա-սորոսականներն ու եսիմոր երկրի ագենտներն ասում են՝ ընդդիմությունն է սխալ ներկայացնում ու վափշե՝ էդ Նիկոլը չի հանձնում, ռուսներն են հանձնում։ Արա հերիք չի՞, մեղք չի՞ էս ժողովուրդը, էսքան լափշա կլինի՞, որ էս տանջված ժողովրդի ականջներին կախում եք, չեմ հասկանում էլի, էդ անտեր փողը էդքան թանկ ա՞, որ փողի խաթեր հայրենիք եք հանձնում, որ ռուսին վատ լինի՞։ Լավ, բա մե՞նք։   

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ապացուցում է, որ լեգիտիմ չէ․ Նիկոլ Փաշինյանին վաղուց արդեն դեմ են խոսում այն գյուղերն ամբողջությամբ, որտեղ 80 տոկոս ձայն է հավաքել․ որովհետև բոլորի հույսերն է դավաճանել, խափանել, որովհետև խաբել է բոլորին։ Ուրիշ բան ես խոստացել, լրիվ ուրիշն ես անում։ Ու երբ հարցնում են՝ ինչի՞ ես մեզ խաբել, ինչո՞ւ խոստումներդ չես կատարել, պատասխանում է՝ դե փոփոխվող աշխարհում ենք ապրում։ Աշխարհը չէր փոփոխվել, բայց ես իմ տեղում նստած արդեն վերլուծում էի, թե որ ընտրվես, ինչ է սպասվելու նույն Արցախում, Տավուշում և այլ տեղերում։ Աքսիոմ է․ Հայաստանի, Արցախի՝ դեպի վատը փոխվելու մեղավորը դու ես․ չսադրեիր, չպարտվեիր, չհանձնեիր, մի կերպ կդիմանայինք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>