Պարզապես պետք է տեր կանգնել երկրին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա Ստոլտենբերգի՝ Երևանում արած «ուկրաինական» հայտարարությունը և նկատել. «Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։ Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը։
Կա մի ճանապարհ՝ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում»։