Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան
Դիտել նաև
«Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթն Էրդողանինն է»․ Վարդան Ոսկանյան
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան
«Արևմտյան Ադրբեջան» ՀՀ-ի տարածքում երբևէ գոյություն չի ունեցել, ուստի չեն կարող լինել «արևմտյան ադրբեջանցիներ». Ոսկանյան
Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու. Վարդան Ոսկանյան
Իրանում կարծես ամեն բան պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության գործողության համար․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամի» իր ալիքում գրում է․
«Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»: Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։ Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում»։