Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Պատերազմ Արցախում
Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Ռուսաստանն ու Թուրքիան Ղրիմի վերաբերյալ հակադարձ հայտարարություններ են արել

Անկարայի դիրքորոշումը Ղրիմի թերակղզու ապօրինի զավթման վերաբերյալ չի փոխվել: Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է tert.am-ը այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում, որն այսօր հրապարակվել է Ղրիմի բռնակցման տասնամյակի կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ 10 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, տեղի է ունեցել ապօրինի հանրաքվե, որով Ռուսաստանի Դաշնության կողմից զավթվել է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը: «Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին և դրա կարևոր հանգամանքներից մեկին՝ Ղրիմի թաթար թուրքերի իրավիճակին, որը մեր օրակարգում առաջնահերթություն է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Անկարան վերահաստատում է, որ չի ճանաչում այսօր առկա իրավիճակը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։ Նա այդ մասին հայտարարել է «Ղրիմի գարնան» 10-րդ տարեդարձին նվիրված տեսաուղերձում: 
«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով` Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ, ընդգծել է նախարարը։
«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ «տասը տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>