103 տարի առաջ այս օրը Թեհլերյանը սպանեց Թալեաթին
1921թ․ այս օրը՝ մարտի 15-ին, Սողոմոն Թեհլերյանը սպանում է Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած ոճրագործների խմբի անդամներից մեկին՝ Թալեաթ Փաշային։
Ոճրագործի սպանությունը տեղի է ունենում Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։
Թեհլերյանն այդ ժամանակ 24 տարեկան էր։ Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվում է։ Թեհլերյանին պաշտպանում էր երեք փաստաբան՝ օրենսդրության պրոֆեսոր Թեոդոր Նիմայերը, իրավական գաղտնի խորհրդական Ադոլֆ ֆոն Գորդոնը և իրավական խորհրդական Յոհաննես Վերթաուերը։
Դատական նիստում իր քայլը Թեհլերյանն արդարացնում է՝ ասելով․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։
1921 թվականի հունիսի 2-ին, դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչում սպանությունը կատարելու մեջ։