Արեգնազ Մանուկյան. «Իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության» Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը
26
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Պատերազմ Արցախում
Երևանում փակ փողոցներ կլինեն Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Արաբկիրում՝ չբնակեցված էլիտար շենքում հրդեհ է Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ «Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով Քաղաքական բեմի «կեղծ ընդդիմադիրները». ովքե՞ր են իրականում օգնում Փաշինյանին Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Երևանում 10 բալանոց խցանում է. խցանված են նաև երկրորդական փողոցները Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Արեգնազ Մանուկյան. «Իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության» 200 հազար դրամը «քթերից են բերում» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Բագրատ Սրբազանի կամքը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին.Աբրահամյան Սուրեն Սարգսյան. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԱԺ ընտրություններին մասնակցող մեկ ուժ ինքնաբացարկ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան

ԵՄ անդամակցություն, թե՞ տարածքների օտարում. ինչ է իրականում կատարվում ՀՀ-ի հետ (տեսանյութ)

Փաշինյանը փորձում է ապագա կորուստների մեղքը բարդել ողջ ժողովրդի վրա:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Եվրախորհրդարանի նախօրեին ընդունված բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները «լի են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու վճռականությամբ և կամքով»: Նա կարծում է, որ երեկվա բանաձևը պետք է դառնա Հայաստանում լայն հանրային քննարկումների առարկա։ Փաշինյանի կարծիքով՝ նման «մեսիջներն» էլ ավելի մեծ հասարակական հնչեղության կարիք ունեն և դրանց արձագանքը չպետք է սահմանափակվեն միայն իշխանության արձագանքով։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի, մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց բանաձևին, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։

Ընդամենը մի քանի օր առաջ իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլնի, ասաց, որ «ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Սահմանադրությանը հավասար հարցեր են։ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը պահանջում է հանրաքվե», և այժմ Փաշինյանն առաջարկում է լայն հանրային քննարկման առարկա դարձնել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հայտի հարցը։ Սա պատահական չէ, իշխանությունները ոչ միայն ցանկանում են գոնե մինիմալ լեգիտիմության տեսք տալ հայկական պետականության հիմքերը թուլացնելու իրենց քաղաքականության համար, որը հանրությանը ներկայացնում են որպես «արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն դեպի ԵՄ», այլ նաև ուզում են իրենց համար քաղաքական ալիբի ստեղծել՝ ապագա հնարավոր կորուստների պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա դնելու համար։

Հենց դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ առավելագույն թվով մարդկանց և քաղաքական ուժերի ներգրավելու այս գործընթացում։ Բայց ի՞նչ է իրականում այսօր կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Ի՞նչ է կատարվում և ինչի՞ մասին են փորձում լռել ՀՀ իշխանությունները:

Հիշեք, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, և Փաշինյանի թիմի մի շարք անդամներ նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը (Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը) ներկայացրեցին որպես Հայաստանի իրական անկախության օր (քանի որ Երևանը չմիջամտեց պատերազմին), խոսեցին այն մասին, որ եթե Արցախում հայեր չլինեն, եթե Լաչինի միջանցքը չլինի, ապա Բաքուն լեգիտիմ հիմքեր չի ունենա ոչ միայն Հայաստանով միջանցք պահանջելու, այլ նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը» պահանջելու համար։

Սակայն այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման ֆորումում հայտարարեց, որ Հայաստանն իբր հեռու է խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուց, ինչպես նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Հայաստանից «վտարված» ադրբեջանցիների «վերադարձի» համար, և որ դա իբր կարևոր քայլ կլինի տարածաշրջանում կայուն զարգացման և խաղաղության ճանապարհին։

Միաժամանակ այսօր հայտարարություն արվեց, որ «Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի, իսկ ՀՀ զինանշանի վրայից Արարատ լեռը պետք է վերացվի»։ Այս մասին հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմ:

Եվ ամենակարևորը՝ Թուրքիայի մերձիշխանական «Turkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։

Այլ կերպ ասած, Հայաստանի «մոտալուտ եվրոպականացման» կարգախոսների ներքո, ինչպես և սպասվում էր, ինչպես բազմիցս ասվել էր, երկրի իշխանությունները գնում են «Հայաստանը՝ թյուրքական աշխարհին ինտեգրելու» ճանապարհով, իսկ դա շատ հեռու է Հայաստանի «եվրոպականացումից» ….

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>