«Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»․ Արարատ Միրզոյան
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ալիևի երեկվա հայտարարությանը վերաբերող հարցին, ասել է. «Նույնիսկ լոկալ նշանակության գաղտնիք չի, էլ չասած տիեզերական, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Չգիտեմ՝ որ փուլում, ով ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորն ակնհայտորեն հասկանում են, որ այդ բանակցությունները առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշել է Միրզոյանը:

