Ապրիլի 15-ից Հայաստանում վարժական հավաքներ կլինեն
Դիտել նաև
Հայտնի է վարժական հավաքների անցկացման ժամկետը
Կհայտարարվեն եռամսյա վարժական հավաքներ
Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կլինի
Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն
Սա խաղաղ հեռացման շանս է, հետո ժողովուրդը ռադիկալ է լինելու. Գառիկ Դանիելյան (տեսանյութ)
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։