Ցածր ճնշում․ ահա, թե ինչ են խորհուրդ տալիս բժիշկներն ուտել՝ ճնշումը բարձրացնելու համար
Բժիշկները բացահայտել են, թե որ մթերքներն են օգնում բարձրացնել ճնշումը։ Ահա դրանք.
Շաքարը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Թեկուզև նրա համար, որ այն գիրացնում է, ինչից ճնշումը բարձրանում է: Դա վերաբերում է նաև ֆրուկտոզային, որը հաճախ ավելացնում են պահածոների, կիսաֆաբրիկատների և գազավորված ըմպելիքների մեջ:
Հիպոտոնիկների համար գոյություն ունի խիստ տարբեր սննդակարգ: Նրանց խորհուրդ է տրվում կծու և բարկահամ կերակուր, որը նեղացնում է արյան անոթները: Աղի և ճարպոտ ուտելիքները նույնպես հարմար են հիպոտոնիկների համար:
Արյան ճնշումը բարձրացնելու համար կարող եք օգտագործել թեյ և սուրճ: Սակայն պետք չէ չարաշահել այս սննդակարգի մթերքները, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի առողջության վրա:
Մթերքները, որոնք օգնում են քաշը պահել հաստատուն և հանդիսանում են առողջ սնունդ (թարմ բանջարեղեն, ձուկ, ձիթապտղի յուղ, նուշ, սխտոր, ձավարեղեն) ճնշմանը միայն օգուտ կբերեն:
Մարիա Ավագյանի ֆեյսբուքյան էջից

