«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր

Գնդակահարության պատն ու արդեն ծոցագրպանում տեղավորվող քարտեզը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց․ նույն ոճի մեջ, չկար անակնկալ, չկար սկանդալ, չկար նորություն ու չկար սպասելիք։ Ոչ մեկ չէր սպասում, որ ահա հեսա մի հատ լուծման մասին է ասելու․ չէ՛, զրո սպասում։ Բնականբար, էլի ոչ բոլոր հիմնական լրատվամիջոցներին էր հրավիրել․ Yerevan.Today-ին սովորաբար չեն հրավիրում Փաշինյանի ասուլիսներին 2022 թվականից ի վեր։ Դարդ չենք անում․ որովհետև ի՞նչ տարբերություն՝ կեղծիքն ու կռուտիտը լսում ես դահլիճի՞ց, թե էկրանից։ Բազմաթիվ տեղին հարցեր հնչեցին․ պատասխանները մեծամասամբ կեղծ էին, մանիպուլատիվ։

Ասուլիսի ամենասկզբում խոսվեց էլի ՀՀ տարածքներից էլի հանձնումների մասին՝ անկլավի անվան տակ։ Նախ ասաց բնակավայր Տավուշից չեն հանձնի, ինչը ի դեպ, մանիպուլյացիա է․ որովհետև հանձնվող տարածքներում եթե անգամ բնակչություն չկա, միևնույն է՝ տարածք է, հող է։ Դե, ասում է, Տավուշի մարզի գյուղացիներին կգնա-կբացատրի, որ կարող ա մի քիչ ստեղից հանձնել, մի քիչ էն մյուս տեղից։ Ասաց, որ կարող է դելիմիտացիան որևէ մարզից սկսել, խնդիր չունի։ Դե հիմա, իրոք, ի՞նչ կարևոր է, թե առաջինը որ մարզից կհանձնի, եթե միևնույն է՝ այդ գործընթացի անունը հանձնում է։ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, իհարկե, չխոսեց այն 200 քառակուսի կիլոմետրի մասին, որտեղ ներխուժել է Ադրբեջանը և երբ է դուրս գալու։ Նա առհասարակ չխոսեց, թե Ադրբեջանը ինչ է հանձնելու․ իհարկե Ալիևն էլ դրանից չի խոսում, իսկ ահա մեր դուխով վարչապետը խոսում է այնքան հեշտ, հասարակ, սովորական, կարծես հարսանիքի խմած քավորը՝ քեֆը լավ, շաբաշ ա որ տալիս ա, չի էլ հաշվում, տեղն էլ բան չի ուզում։

Նույն հին պլաստինկեն՝ մեղադրեց ՀԱՊԿ-ին, սպառնաց դուրս գալով։ Մեղադրում է, որ ՀԱՊԿ-ը չի ասում ՀՀ տարածքը որն է, չնայած որ Փաշինյանն ինքն էլ չի կողմնորոշվում թե որն են Հայաստանի սահմաները, սպասում է Ալիևը ասի որն է, որ քարտեզներով է առաջարկում սահմանազատում անել, բայց էդ կապ չունի, ասում է ՀԱՊԿ-ը չի ասում, ուրեմն դուրս կգանք։ Նույնը Արցախն էր, հիշու՞մ եք, գնաց թաքուն Ալիևի հետ, Մակրոն-Շարլ Միշելի հետ ստորագրեց, ճանաչեց Արցախը Ադրբեջան, հետո ասաց՝ դե ՌԴ պատասխանատվության գոտին էր, թող պաշտպանեին։ Լրիվ գժանոց․ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջան, բայց նեղանում է, որ Ռուսաստանը չի պահում Արցախը անկախ։

Գործընկերներիս տված տեղին հարցերից էր այն, որ դու խոստանում էիր խաղաղության դարաշրջան, բայց դա չես կատարել և ուրեմն արդյո՞ք լեգիտիմ ես։ Փաշինյանը սկսեց բացատրել, թե ինչ է ռազմավարությունը, ինչ է նշանակում թեորեմ, ինչ է նշանակում աքսիոմա։ Ընդամենն ասում է դե գիտե՞ս ինչ, մենք դրան ենք ձգտում, ոչինչ որ իր մոտ չի ստացվում, ոչինչ որ խաղաղ երկիրը 2018-ից սկսած չափ ու ձև է անում ու սովորաբար հանձնում, բայց ասում է՝ հորս արև, ձգտում ենք խաղաղության։ Հարց են տալիս՝ որ անընդհատ խոսում եք պատերազմի հավանականության մասին, պատրա՞ստ եք պատերազմի, թե՝ չէ։ Դե ասում է ի՞նչ պատերազմ, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից։ Հույսներս էլ պետք է մեզ վրա դնենք։ Անվտանգության բոլոր հնարավորությունները, գործընկերությունը ձախողել է, բանակ մի քանի ջիպերից բացի, չի զինել ու խոսում է հույսը մեզ վրա դնելու մասին։ Իսկ դուք․ վստահ եմ, լավ գիտեք ինչ է նշանակում հույս դնել ՔՊ-ական իշխանության վրա։

Այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է խաղաղության․ իսկ ի՞նչ կլինի պատերազմի դեպքում, արդեն ինքնստինքյան հասկանալի է։ Ամենայն հավանականությամբ՝ դարձյալ աշխատելու է տարածքներ իշխանության համար թեզը։

Գործընկերներիցս մեկը հարց ուղղեց Սահակաշվիլուն ուղղված նամակի մասին․ 2009 թվականին Նիկոլ Փաշինյանը նամակ է գրում պատերազմում մի քանի օրում պարտված, երկրի մի մասը կորցրած Սաակաշվիլուն ու ասում է, որ սխալ է քո որոշումը իշխանության մնալու հարցում, որովհետև դու պարտվել ես ու ամեն անգամ քո դեմքը տեսնելիս քաղաքացին հիշելու է իր պարտությունը։ Եթե գնաս, դա կլինի քո պարտությունը, կծանրանա միայն քո անձի վրա, այլ ոչ թե ամբողջ ժողովրդի, ինչպես հիմա է։ Լրագրողը հարց է տալիս՝ դու ինչո՞ւ չես հետևում քո խորհրդին։ Նախ պատասխանում է, որ իբր չի հիշում․ հետո հերթական մանիպուլյացիան է գալիս․ ասում է՝ ես հրաժարական եմ տվել, պատրաստ եմ եղել կանգնել գնդակահարության պատի տակ․ բայց ընտրվել եմ և այլն։

Նախ դու երբեք պատրաստ չես եղել կանգնել գնդակահարության պատի տակ․ մարդ, որը շրջում է 500 հոգանոց թիկնազորով, դու որ մի տեղաշաժի համար 2000 ոստիկան ես հանում ոտքի, դու որ մարդկանցից հավատարմագիր ես ուզում գերեզմանոց այցելելու համար, որ չգան, քեզ չհանդիպեն, դու գնդակահարության պատի տակ կանգնողը չես։ Դու ազգովի կկանգնեցնես էդ պատի տակ, մենակ քեզ գյուլլա չկպնի։ Գնդակահարության պատի տակ կանգնողը 10 մետր գնալու համար երկրի ուժային բլոկը ոտքի չէր հանի, ոտքով կգնար, ինչ եղավ՝ եղավ․ թե չէ մարդ, ում երկրի առնվազն կեսից շատը համարում է այդ պատժի պատի տակ կանգնելուն, ամենապաշտպանվածն է մեր երկրում։

Բացի այդ, այն, ինչ դու արել ես, դա քո ասածը չէր․ դու հրաժարական ես տվել, բայց մնացել ես վարչապետի պաշտոնակատար, կազմակերպել ես ընտրություններ, ամեն քայլի գնացել ես, որ ընտրվես ու ընտրվել ես՝ վարչական ռեսուրսներով, ճնշումներով, խաբելով, սուտ ելույթներ ու խոստումներ տալով և այլն։ Բայց դու, Սաակաշվիլուն կոչ իր անում հեռանալ ընդահանրապես քաղաքական ասպարեզից, նկատի չունեիր, որ Աաակաշվիլին Աբխազիան ու Հարավային Օսիան պարտվելուց հետո հրաժարական տար ու նորից մասնակցեր ընտրությունների։ Որովհետև պարտված ղեկավար ունենալը ամոթ է, եթե անգամ նա 10 անգամ ընտրվի։ Մեկ է՝ նույն ռոժով է, չէ՞ ներկայանալու ժողովրդին։ Դու պետք է գնաս, հնարավորությն տաս, որ արդարադատությունը քեզանով զբաղվի ու որոշի՝ որ պատի տակ կանգնես։

Ամենակարևոր հարցերից մեկը, որ գործընկերներս տվեցին, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում կոռուպցիոն սկանդալներին։ Լրագրողը հիշեցնում է, որ քո կուսակցության ներսում եղել են դրամահավաքներ, բայց հետաքննող լրագրողները պարզել են, որ քաղաքացիները տեղյակ չեն եղել, որ իրենց անունից ահռելի գումար է փոխանցվել ՔՊ-ին՝ 1-2,5 մլն դրամ։ Քաղաքացիների անձնական տվյալներն օգտագործել են ՔՊ-ին գումար փոխանցելու համար՝ կասկածելի միջոցներից։ Հարց են տալիս՝ ի՞նչ գումարներ են, որտեղի՞ց են, ովքե՞ր և ինչի համար են ձեզ տալիս, ինչո՞ւ է գաղտնի պահվում իրական աղբյուրը։ Պատասխանը նույն ոճի մեջ՝ իսկ ինչո՞ւ են մարդկանց տվյալները բաց, որ իմացել եք, բա դե ուրախացեք, որ բաց են, ինչի Սերժի վախտ բաց էի՞ն։ Խնդիրն այն չէ, որ անհայտ աղբյուրներից ուղղված, կոռուպցիոն կասկածով գումարներ է մտնում ՔՊ բյուջե, խնդիրն այն չէ, որ մարդկանց տվյալները գողացել են ու ՔՊ-ի կոռուպցիոն դրամահավաքին ծառայեցրել, խնդիրն այն չէ Փաշինյանի համար, որ մարդիկ դեմ են ՔՊ-ին փող փոխանցելուն․ խնդիրն այն չէ, որ մարդիկ պարզապես գումար չունեն, որ փոխանցեն ՔՊ-ին։ Իր համար պրոբլեմն այն է, որ մարդկանց անունները հրապարակվել են։ Մի դեպք վերջերս աչքովս ընկավ ուրիշ երկրում կատարված․ վարորդը 5 խաչմերուկ անցել էր կարմիր լույսի տակով, ոստիկանը տուգանել էր ամրագոտի չկապելու համար․ այ էդքան զավեշտ է։ Հիշո՞ւմ եք, որ 2018-ին բացահայտվեցին գաղտնալսումները, որտեղ ԱԱԾ ու ՀՔԾ պետերը Փաշինյանի հետ որոշում էին Քոչարյանին ուզած-չուզած կալանքի տանելու հարցը։ Բացահայտումից հետո քրեական գործը հարուցվեց ոչ թե արդարադատությանն ապօրինի միջամտության մասով, այլ՝ թե ո՞վ ու ինչու են գաղտնալսել։ Մի հատ Զեյնալյան Արտակ կար, արդարադատության նախարար, ասում էին ի՞նչ կասեք գաղտնալսման մասին, նախարար եք ոնց որ, պատասխանում էր՝ ապօրինի է գաղտնալսումը, իսկ որ մեջը պատմում էին թե ոնց են դատավորին հրահանգավորում, դա Արտակ Զեյնալյանը չեր նկատել։

Փաշինյանի ասուլիսի հատկապես ծիծաղաբեր հատվածներից էր, երբ խոսեց Էդմոն Մարուքյանի ու Արշակ Կարապետյանի հրաժարականների մասին։ Իբր՝ Էդմոնից դժգոհ էր, Արշակն էլ որպես պաշտպանության նախարար սխալ էր զեկուցում։ Նրանց որ նշանակում էիր, ամեն մեկի ժամանակ բոլորն էլ ասել են, որ այդ երկուսը նման են քո մյուս կադրերին, այսինքն՝ որպես պաշտոնյա բանի պետք չեն․ քեզ ո՞վ էր խնդրում նշանակեիր։ Օրինակ որ ցուցմունքի դիմաց քեզ խորհրդական էիր նշանակում Արշակ Կարապետյանին, գոնե նայե՞լ էիր՝ ինքը պաշտոնի գնալու արժանիք ունի՞, թե՞ քո մաստի մարդ է։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ համար ամենազավեշտալի դրվագը դեմը դրած քարտեզն էր։ Ինչ-որ մատերիալից քարտեզ էր սարքել, դրել ծրարի մեջ ու մի հատ էլ շատ փոքրիկ կտոր, բրնձի հատիկի չափ ու հատկապես էդ կտորը ներկայացնում էր ՀՀ ինքնիշխան տարածք։ 3,5 ժամվա ընթացքում 30 անգամ էդ քարտեզը ցույց տվեց, թե՝ Հայաստանն է։ Ու ամեն անգամ քարտեզից ինչ-որ կտոր կտրելու մասին էր խոսում, հետո պահում էր էլի ծրարի մեջ։ Վախենամ՝ էդ քարտեզն այնքան փոքրացնի, որ տեղավորվի ծոցագրպանում։

Ի՞նչը ամենից շատ ինձ դուր եկավ Փաշինյանի ասուլիսից․ այո, դուրեկան տող էլ կար․ «Եթե մենք ենք պատճառը էս ամենի, թողնենք ռադներս քաշենք, երկիրն էլ պրծնի, ժողովուրդն էլ պրծնի» տողը։ Այլ հետաքրքիր բան չկար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>