Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. գումարը թողել են, նոթբուքը` տարել
Դիտել նաև
Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը
Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել
Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները․ թողել են տելեգրամ ալիքի հասցե
Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները․ թողել են տելեգրամ ալիքի հասցե
Քեռու շուրջ 2մլն դրամը խաղացել, պարտվել է, հետո խաբել, թե դիմակավորված անձինք են գողացել
Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան. գումարը թողել են, նոթբուքը` տարել։
Այս մասին հայտնոմ է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը:
Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում:
Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,-գրել է նա։