Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը
Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Պատերազմ Արցախում
Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման․ էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ո՞վ է նախորդ օրը հրազենային մшհացու վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող Տիգրան Ս.-ն ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան «Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան

Երկիրը հանձնված է արտաքին ղեկավարման ռեժիմի, որում սպասարկվում են բոլորի շահերը՝ բացի Հայաստանից․ գեներալ Իշխան Մաթևոսյան (տեսանյութ)

Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։ Այն ձևավորվել է՝ սկսած 2018 թվականից, և արդյունք է օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության։ Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունը սպասարկում է ցանկացած այլ ուժային կենտրոնի շահերը՝ բացի Հայաստանի շահից, և, որպես կանոն, դա կատարվում է ի վնաս և ի հաշիվ Հայաստանի շահերի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։

«Մեր երկրի շուրջ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական լուրջ ուժային կենտրոնների շահերի բախում, որը կարծես հասել է իր կիզակետին։ Մի կողմից՝ տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ապա՝ հավաքական Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչո՞ւ չէ՝ այս հարցերն ինչ-որ չափով վերաբերում են նաև Կենտրոնական Ասիայի հզոր պետություններին։ Տեղի է ունեցել շահերի բախում, որտեղ յուրաքանչյուր պետություն ուզում է օգտվել ընձեռված հնարավորությունից՝ հօգուտ իր շահերի, և չգալով համաձայնության՝ ստեղծվել է կոնֆլիկտային պոտենցիալ, պատերազմի վերսկսման նախադրյալներ, որն այսօր ունենք։ Դա չեն թաքցնում նաև օրվա իշխանությունները»,- ասաց ռազմական գործիչը։

«Հիմնական պայքարը Մեղրիի միջանցքի և Սյունիքի շուրջ է։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը։ Դա ուղղակի 42 կմ-անոց ճանապարհահատված չէ, այն մեծ լոգիստիկ, կոմունիկացիոն ճանապարհի ընդամենը մի շղթա է, բայց շատ կարևոր է։ Որ պետությունը դրան տիրի, կդառնա Հարավային Կովկասի հիմնական քաղաքական դերակատար։ Ճապոնիայի ափերից սկսվող այս մեծ և երկար երթուղին, անցնելով Չինաստանով, Միջին Ասիայով, Հայաստանի տարածքով կամ կողքով, գնալով Թուրքիա՝ հասնում է մինչև Եվրոպա։ Ի՞նչ է դա տալիս՝ տնտեսական աճի հնարավորություն այն պետությունների համար, որոնց տարածքով այս աշխարհաքաղաքական միջանցքն անցնում է։ Իսկ տնտեսական ուժը վաղ թե ուշ վերածվում է ռազմական հզորության»,- նշեց Մաթևոսյանը։
Գեներալի կարծիքով՝ մի քանի տարուց մենք կարող ենք տեսնել ուժերի այլ դասավորություն, որին մեր երկիրը պատրաստ չէ․ «Մեր երկիրը կանգնած է պատերազմի շեմին։ Եթե նայում ենք միջազգային պրակտիկային և քաղաքագիտության օրենքներին, ինչպե՞ս են լուծվում կոնֆլիկտները։ Դրանց լուծման չորս հիմնական ճանապարհ կա՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և ռազմական։ Վերջինն ամենաարդյունավետն է։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական առումներով ներկայիս իշխանությունների պոտենցիալը գրեթե զրոյական է։ Նրանք այլևս որևէ գործընթացի վրա չեն էլ կարողանում ազդել։ Շատ մայրաքաղաքներում հանդիպում են մեր տարածաշրջանային կենտրոնների ղեկավարները և քննարկում են իրավիճակը Հարավային Կովկասում՝ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների։ Ստացվում է, որ մեր երկրի ճակատագիրը, ապագան արդեն դուրս է եկել մեր ազդեցության կամ կառավարման տիրույթից, և դա տնօրինում են այլ ուժային կենտրոնները»:

«Այս պայմաններում պատերազմի վտանգն անգամներով աճել է։ Օրվա իշխանությունները շաբաթը մեկ-երկու անգամ քաղաքականության շրջադարձի մասին քաղաքական հայտարարություններ են անում, որոնք մթնոլորտը շիկացնում են՝ փոխանակ մեղմացնեն։ Մեր երկիրն արդեն վաղուց գտնվում է արտաքին ղեկավարման ռեժիմում, խելամիտ մարդն իր երկրի նկատմամբ իրեն այսպես պահել չէր կարող։ Փաստ է, որ կա պատերազմի սպառնալիք։ Ինչո՞վ ենք մենք դրան հակազդելու, ի՞նչ վիճակում ենք գտնվում։ Երկիրը միտումնավոր մտցված է խափանման ռեժիմի մեջ, որտեղ ամեն դեպք և իրադարձություն ոչ թե պատահականություն է, այլ համակարգված խափանում»,- ամփոփեց Իշխան Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>