Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի
Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Պատերազմ Արցախում
Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան Իշխանությունը խոստովանել է՝ իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, իսկ հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դшվшճան չկոչեն. Աբրահամյան Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի սուբյեկտայնության հերթական կորուստ․ Աշոտյան Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Իրավունք». «Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներով հակահայկական արշավը

Հայասատանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու և այն ուղու միջև, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:

Դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցների միջև: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք և ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին և ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ և այլ իշխանական կառույցների կողմից որևէ հայտարարության բացակայությունը:

Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջև խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաև նպատակ ունեն ռուսաստանյան հասարակության աչքում ձևավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետևողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը:

Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում և այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով և նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը:

Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, և հեռուստաընկերությունների և ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջև տարաձայնություն սերմանելով:

Արա Աբրահամյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>