Կիևում ԵՄ ներկայացուցիչ. «Ուկրաինայի բնակչության մեծ մասը շարունակում է աղքատ մնալ»
Կիևում Եվրոպական Միության ներկայցուցիչ Հյու Մինգարելլին հայտարարել է, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը շարունակում է աղքատ մնալ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»-ն:
«Եթե մենք ցանկանում ենք 2019թ. խուսափել այս երկրում իշխանական ղեկին պոպուլիստների վերադարձից, ապա անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների մեջքին իսկապես ժողովուրդը կանգնած լինի: Դա դժվար է: Սակայն բարեփոխումներն այսօր այդպես էլ չհանգեցրեցին ուկրաինացիների մեծ մասի կենսամակարդակի բարելավմանը: Ուկրաինացիների մեծ մասը շարունակում է աղքատ մնալ, և, ըստ էության՝ նրանք գոյատևում են», - հայտարարել է Մինգարելլին:
Նա նաև հավելեց, որ Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունը պետք է միավորի իր ջանքերը և ճնշում գործադրի իշխանությունների վրա, որպեսզի նրանք շարունակեն երկրում բարեփոխումներ իրականացնել:
Zham.am

