«Միջանցքն առևտրի համար չէ». Վարուժան Գեղամյան
Դիտել նաև
Էս ամեն ինչը մի հատ մեծ փիառ հարսանիքի նախապատրաստություն ա․ Տիգրան Քոչարյան
«Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան
Փաստացի էլ չկա նախկին Սիրիան. Վարուժան Գեղամյան
Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի. Գեղամյան
Ադրբեջանում այս պահին միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը երեկ Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։ Միջանցքն առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհն` ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»։