30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ տրանսպորտի նոր սակագները
Դիտել նաև
Երթևեկության փոփոխություն՝ Տերյան փողոցում. կարգելվի մեքենաների կանգառը
Երևանի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում
«Հենց հիմա ավտոբուսում ասեղ գցելու տեղ չկա, վճարելու համար անհնար է հասնել վալիդատորին»․ Վահե Սարգսյան
Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»:

