«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստան. ԱԽ քարտուղար
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին տեղյակ է պահել ռուսական կողմին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պաշտոնական նամակով ենք հայտնել վերջերս»,-ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն։ Նշենք, որ այսօր՝ մարտի 6-ին, Սիրիուսի Երիտասարդության համաշխարհային փառատոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր․ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։
Նրանք ռուսաստանցիներ են, նրանք այստեղ իրենց լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք մեզ սիրում են։ Մենք այդպես դարերով ենք ապրել և կշարունակենք այդպես ապրել։ Դրա համար էլ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հատուկ բնույթի հարաբերություններ»: