Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Պատերազմ Արցախում
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Չընտրեիր՝ չխաբվեիր․ տեղի է ունեցել քաղաքացու քվեի դեֆորմացիա. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ Եռաբլուր էին այցելել ՔՊ-ականները՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ․ նրա շիրիմի մոտ մարդիկ էին կանգնել, որոնք ավանդաբար ներկայանում են որպես Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամ, մոտ ընկեր և այլն, չնայած որ հենց Վազգեն Սարգսյանի գործը զրոյացնողներն են։ Էսօր հանել էի նրանց ելույթները նույն վայրից՝ ասված հեղափոխությունի մեկ տարի անց։ Սասուն Միքայելյանը, որը որպես ազատամարտիկ է ներկայանում ու Վազգենի ընկեր, 2019 թվականի մարտի 5-ին, երբ դեռ պատերազմ չկար, երբ դեռ չէին հասցրել Վազգենի անունն ու գործը գետնով տալ, երբ նրա արձանից դեռ թուրքերը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էին, անգամ մտքի ծայրով չէր անցնի, որ հնարավորություն կունենան պղծելու, այ էդ ժամանակ Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ Սասուն Միքայելյանն ասում է․ «Այս իշխանության թեզը Տարածքներ խաղաղության դիմաց թեզը չէ։ Այսօր էլ թշնամին վախենում է այս իշխանություններից, որովհետև սա ժողովրդական իշխանություն է ու պատերազմն էլ հեռացել է մեզանից մեկ քայլով»։ Վազգենի գործը շարունակելու կարևորության մասին էր խոսում։

Սասուն Միքայելյանն այն թիմի անդամ է, որին վստահվել էր Վազգեն Սարգսյանի ու շատ այլ հերոսներիերի թողած ժառանգության պահպանումը, որի կերտմանը մասնակցություն երևի ոչ էլ ունեցել էր ու մեծ-մեծ խոսում էր։ Մեկ տարի անց եղավ պատերազմ․ պարտությունից ու նվաստացումից հետո, ոչ մեկ ինքնասպան չեղավ ու միանգամից երևանց այս իշխանության իրական թեզը․ «տարածքներ, հողեր, հայրենիք՝ իշխանության դիմաց»։ Սա ՔՊ-ի իրական նշանաբան-թեզը դարձավ։ 2020 թվականին նույն Սասուն Միքայելյանը, նույն վայրում՝ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ, ասում էր՝ սերունդները պետք է մեծանան և իմանան, որ Նախիջևանը մերն է։ Էսօր Նիկոլի հետ միասին ամբողջ թիմն ասում է՝ ի՞նչ Արցախ, ի՞նչ Նախիջևան, ի՞նչ Տավուշի գյուղեր․․․ Ադրբեջան են դրանք եղել միշտ, մենք ենք սխալ պատկերացրել մերը որն է։  

Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից հետո այցելում է Վազգեն Սարգսյանի գերեզմանին ու ասում՝ հողեր հանձնելու թեմա այս իշխանությունները չունեն, ընդհակառակը, նրանք գնում են մեր երկիրը ամրապնդող գործընթացի։ Ասում էր՝ Փաշինյանը չի բանակցելու փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը դեռ իր փոխզիջումների մասին չի ասել։ Փաշինյանը փոխզիջումներից խոսեց, խոսեց Ադրբեջանին ընդունելի լինելու թեզից, իսկ մի տարի հետո պատերազմով, թե ոչ՝ սաղ զիջեց, ինչ էլ մնացել էր՝ այս տարի զիջեց․ կրկնում եմ՝ իշխանութան դիմաց։ Երեկ՝ 5 տարի անց, նույն մարդիկ, Վազգենի արածը ջուրը լցնելուց հետո թիկնապահներով, ոստիկաններով, բերետներով շրջափակում են Եռաբլուրը, երկու հատ ծաղիկ ու երեսների պադոշը վերցնում-գնում ու ասում են՝ ծանր վիճակում ենք, վարի է տրված, Վազգենը չէր ազատագրել, այլ խալխի հողն էր գրավել, ինքը հերոս չէ, հերոսը հարկատուներն են։

Մենք անընդհատ անդրադառնում ենք թեմային, որ ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, չի արել, հակառակն է արել։ Բայց միայն ինքը չէ, թիմն իրենից բեթարն է։ Հլը Նիկոլ Փաշինյանը պատերազմի մեջ չի եղել, որևէ դեր չունի մեր պետության ստեղծման մեջ, բայց սասուն-բաներն ասում են, թե Վազգենի հետ ուս-ուսի և այլ հեքիաթներ։ Անկեղծ ասենք, եթե հիմա որոշելու լինենք, թե մեր երկրում 30 տարվա մեջ ով է քարը քարի վրա դրել, Նիկոլի անունը ոչ մի փուլում չենք գտնի․ ազատամարտիկների անունը կդնենք, գյուղացիների անունը կդնենք, բանվորներինը կդնենք, ղեկավարությանը կդնենք, նրանք քար-քարի վրա դնելով երկիր են կառուցել, բայց Նիկոլը ամագ չունի մեր երկրի կյանքի ոչ մի փուլում։ 2018 թվականից հետո ունեցել ենք 2 համապետական ընտրություն, երկուսն էլ արտահերթ․ երկուսում էլ հաղթել է Նիկոլը՝ լիքը խոստումներ տալով ու տապալել տառացի՝ բոլորը։

Բայց, կրկնում եմ, Նիկոլը գլխավորն է, ամենից մեղավորը և այլն, բայց միայն ինքը չէ․ տեսանք, որ կողքիններն էլ իրենց հերթին են սաղ ասածները պրավալ տվել։ Սասուններից գամ էս կողմ․ երկու անգամ էլ ունեցել ենք Երևանի ավագանու ընտրություն․ երկու անգամ էլ տվել են խոստումներ․ ո՞ր մեկն են կատարել․ չեմ հիշում․ թե դուք հիշում եք՝ ասեք։ Բայց վերջին ընտրություններում, սաղ ասածի հակառակն են արել։ Սաղ ժողովուրդն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստացել է՝ խաբել է․ Ավինյան Տիգրանը գնաց-թրաշվեց, եկավ ու սկսեց խոստումներ տալ, թե՝ ես Նիկոլ չեմ, չեմ խաբի, ասեք՝ կանեմ։ Նիկոլն էլ չէր մասնակցում քարոզարշավին, երևի որպեսզի ՔՊ-ի՝ առանց այն էլ քիչ ձայներն ավելի չնոսրանան։ Քարոզարշավ էին անում ու ասում ժողովուրդ ջան, ինչո՞ւ է մեր ծրագիրը փոքր, որովհետև դուք ինչ ասեք՝ էն էլ կանենք․ ու առաջին որոշումներից մեկը կարմիր գծերի թանկացումն էր, մյուս որոշումը՝ տրանսպորտի թանկացման նախագիծը, հաջորդը՝ Նոր Նորքում տների քանդում, մյուսը՝ Կոնդի իրացման ծրագիր անելը և այլն։ Քաղաքացին ասում է՝ բայց ես քեզ ե՞րբ եմ ասել դրանք արա։

Երեկ զանգել են կոնդեցիներ ու խնդրում են անդրադառնալ իրենց խնդրին։ Ասում են՝ ընտրել ենք Ավինյանին, ի՞նչ մեղքս թաքցնենք, մեզ ասում էին՝ ձեզ կտանք սեփականության վկայականներ, ընտրվել է, հիմա ասում են՝ ճանաչում ենք գերակա շահ, պետք է քանդենք ու ձեզ կոպեկներ ենք տալու։ Կոնդեցիներից առաջ էլ բողոքի ցույց էին անում Նոր Նորքի բնակիչները, ասում էին՝ Ավինյանը եկավ թաղապետարան, ասաց գնացեք ապրեք ձեզ համար, չենք նեղի․ գնացինք, ձայն տվեցինք, հիմա քանդում է․ ասում են՝ ի սկի էն նախկինները սենց բան չեն արել։

Սա 180 ստիճան հակառակն է խոստացածի․ քաղաքացու քվեն օգտագործում են իր դեմ․ ձայն են տվել, որ իրենց սեփականության վկայական տա, ընտրվել է՝ քանդում է։ Ձայն են տվել, որ իրենց կառույցներն օրինականացնեն, ընտրվել է՝ քանդում է, ասում է անօրինական է։ Քաղաքացին ձայն է տվել, որ տրանսպորտը չթանկանա, քանի որ նրանք 150 դրամի դեմ ակցիա անողներն էին, բայց ընտրվել են, սարքում են 230 դրամ։ Չեն էլ սպասել ընտրվելուց անցնի մի երկու տարի, ասեն՝ ժողովուրդ ջան, չենք ձգում էլ, սաղ ձեր ասածներն արել ենք, հենա տենում եք, բայց էլ չի լինում՝ պետք է թանկացնենք․ Ի՞նչ երկու տարի, միանգամից․ 6 ամիս առաջ են ընտրությւոնները եղել։ Նիկոլն ասում է՝ ինձ ընտրեք, որ Շուշին բերեմ, ընտրում են, ասում է՝ Ստեփանակերտն Ադրբեջան է։ Սա էս իշխանության դեմքն է․ ու ոչ միայն իրենց ղեկավարն է խոսքից թռնում, այլ բոլոր թիմակիցները։ Ավինյանը կարող էր սեփականության վկայական չտալ․ ասել խոստացել եմ, չեմ կարող տալ․ կստացվեր՝ խաբեց․ բայց ինքը ոչ միայն չի տալիս, տունն էլ քանդում է, վրաներն էլ մուննաթ է գալիս։

էս սաղ անում են ու մշտապես ու պարտադիր անունը դնում են՝ հայի շահն է պահանջում, պետության, ժողովրդի շահը, երևանցու շահը․ ամենաաբսուրդը դա է։ Ապրում ես Երևանում․ գնում ես գործից տուն ու տեսնում, որ տանդ դիմաց քաղաքապետարանը կարմիր գիծ է քաշել ու քեզ ասում է քո տան դեմը քո ավտոն կանգնեցնելու համար պետք է 160 հազար դրամ փող տաս․ էդտեղ երևանցու շահը ո՞րն է։ Արցախը հանձնում ես, ժողովրդին գցում քուչեքը, առանց տան, առանց գումարի, առանց մնալու տեղի, թողնում յա բախտի, ազգային շահը էդտեղ ո՞րն է։ ՀԱՊԿ-ից դուրս ես գալիս ու անհեռանկար ինչ-որ բաների մասին մտածում՝ առանց իմանալու ուր ես գնալու, Հայաստանի շահը ո՞րն է։ Հենա, ասում են Զվարթնոցից ռուսական սահմանապահներին պտի հանենք․ ուզում եմ հասկանամ, բացի ռուսի հետ էլի հարաբերություն լարելուց, մեր շահը ո՞րն է։ Կոնդը որ քանդում ես, կոնդեցու կամ երեվանցու շահը էդտեղ ո՞րն է։ Էն էլ դուք, որ Հյուսիասային պողոտա սարքելու համար նախկին իշխանությանն ինչ ասես չէիք ասում։ Ի տարբերություն ձեզ, Հյուսիսային պողոտային իրենց տների համար ով որ ձեր պես մուտիլովչիկների խելքին չընկավ, փոխհատուցումը սկզբում ստացավ, կարողացավ իր համար տներ առնել․ տուն էլ չէ, տներ։ Ովքեր ընկան մուտիլովշիկների խելքին, իբր պայքարեցին, մնացին տենց։

Ժողովուրդ ջան, ինչ անում է ՔՊ-ական իշխանությունը, կոչվում է քաղաքացու քվեի դեֆորմացիա։ Խոստանալ մի բան, անել 180 աստիճան հակառակը։ Երբ մեկը ասում է՝ ընտրել եմ Նիկոլին, Ավինյանին ու էլի խաբվել եմ, մեր առաջին պատասխանը, գոնե մտքներիս, սովորաբար ո՞րն է լինում․ լավ ա արել, չընտրեիր՝ չխաբվեիր։ Որովհետև 2018-ին բերել ես ու խաբվել ես, դրանից հետո նույն 2018-ի վերջում ընտրել ես ու խաբվել ես, պատերազմ է բերել, հանձնել է, քանդել է, բայց մեկ է՝ ընտրել ես 2021-ին ու էլի խաբվել ես, մի հատ էլ գնացել ես 2023-ին ես ընտրել, դա ուղղակի նշանակում է, որ դու քո լավն ու վատը չգիտես։ Նոր Նորքում քանդվող տներից մեկի բնակիչը մինչև հիմա հեռախոսի մեջ պահել է Արարատ Միրզոյանի հետ արված սելֆին ու ասում է՝ ես քայլել եմ իրենց հետ, մոստի տակ էլ նկարվել եմ հարգարժան պարոն ՔՊ-ականի հետ, սա էլ սելֆին։ Էդ քայլելու վերջնարդյունքը էն է եղել, որ 150 հազար մարդու տուն քանդել են Արցախում, էսօր էլ Հայաստանում քանդում են արդեն իր տունը, բա ի՞նչ էիք ուզում։

Կարճ ասած՝ ՔՊ ապրանքանիշի տակ գործող իշխանիկները բոլորը նույն կերպ են աշխատում․ ասում են այն, ինչ ուզում ես լսել, բայց անում են այն, ինչը պետք է իրենց։ Իրենք տեսնում են, որ խաբելու, ժողովրդին ճնշելու, հարստահարելու, թալանելու արդյունքում իրենց վարկանիշը ընկնում է։ Եվ ուրեմն ինչի՞ համար են անում այս ամենը․ որ մնան իշխանության․ որ ի՞նչ անեն․ ըստ երևույթին՝ որ փող աշխատեն։ Իսկ փողի տոպրակը դու ես, ժողովուրդ ջան, քո գրպանն է, քո տան տարածքներն է, քո կյանքն է։ որովհետև էս մարդիկ, քարը քարի վրա դնել չեն կարողանում, այ քարը քանդել, ծախել, թեկուզ՝ թշնամուն, փայլուն կանեն»։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>