ՀՀ-ն ցուցադրաբար խզում է ՌԴ-ի հետ հարաբերությունները․ Զատուլին
Դիտել նաև
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, դա իրենց քաղաքականությանն է համապատասխանում, կարծում եմ՝ հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։
Հիմա ինչ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,-ասաց Զատուլինը։
Աղբյուրը՝ yerevan.today

