Լավ ա ԱԱԾ-ի դիպուկահարներ չէին բերել տատիկներից պաշտպանվելու համար․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արդեն սովորական է դարձել, որ կառավարության շենքի շուրջ «խայտաբերետ» ոստիկանական ուժերը միշտ կան: 2-3 օր առաջ էլ դատախազության դիմաց էին մի քանի տասնյակ կարմիրբերետավոր տնկված։ Մոտեցա, պարզվեց 6-7 տատի է եկել ինչ-որ հարցով։ Լավ ա ԱԱԾ-ի դիպուկահարներ չէին բերել տատիկներից պաշտպանվելու համար։