Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան
Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու. Բենիամին Մաթևոսյան Պատերազմ Արցախում
Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան քաղաքի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում․ Ստեփանյան Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Հակահայ ու մարդատյաց Հաջիևի կանաչ «կտերը»՝ քպ ընտրողների համար Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Ինձ համար մեծ պատասխանատվություն է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից այս պատասխանատու պաշտոնում առաջադրվելը. Արծվիկ Մինասյան Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերեևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները Պուտինին հայտնել են, որ Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցն անձնական հանդիպման ժամանակ «Իր օրակարգի համար կամ պետք է ժողովրդին փոխի, կամ՝ ընդդիմությանը». Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Նարինե Մկրտչյան Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

Տավուշի գյուղերի հանձնումը՝ 2 փուլո՞վ. հայտնի է՝ որոնք են դրանք

Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս իշխանական վերին օղակներում, չափազանց նեղ շրջանակներում խոսվել է այն մասին, որ Փաշինյանը շուտով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանաբնակ, խորհրդային շրջանում մտցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ և ազատագրվել 1990-ական թթ.:

Մեզ հասած այդ տեղեկատվությունն առավել հիմնավորվեց ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր տեղեկատվությամբ, ըստ որի՝ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները. Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի:

Մինչ նշված գյուղերին անդրադառնալը՝ փաստենք, որ մինչ այժմ մշտապես խոսք է եղել Ադրբեջանի կողմից պահանջվող 8 գյուղերի մասին, որոնցից 1-ը՝ Արարատի մարզում (Տիգրանաշենը), 7-ը՝ Տավուշի մարզում: Չափազանց կարևոր հարց՝ ինչու՞ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերի անունները և նշված է միայն 4 գյուղի անուն: Նշենք, որ մնացյալ 4 գյուղերը դրանք հայտնի 3 «անկլավներ» կոչված վայրերում տեղակայված գյուղերն են. 1-ին «անկլավում» են գտնվում Սոֆուլու և Բարխուդարլու նախկին ադրբեջանաբնակ գյուղերը (ներկայումս՝ ավերակ գյուղատեղիներ), 2-րդում՝ Վերին Ոսկեպար նախկին ադրբեջանաբնակ գյուղը (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա, ներկայումս՝ ավերակ գյուղատեղի), 3-րդում՝ Տիգրանաշենը (ադրբ.՝ Քյարքի):

Ենթադրվում է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերից 4-ի անունները մեկ պարզ պատճառով. դրանք գտնվում են առավել խնդրահարույց վայրերում՝ «անկլավներում», և դրանց միանգամից հանձնումը պայթյունավտանգ ազդեցություն կարող է ունենալ ու սասանել Փաշինյանի իշխանության դիրքերը: Դրա համար, ըստ երևույթին, Փաշինյանը որոշել է դավադիր գործողությունն իրականացնել 2 փուլով, առաջին փուլով նա որոշել է հանձնել իր գրավոր տեղեկանքում նշված 4 գյուղատեղիները, որոնք անկլավային չեն, տեղակայված են սահմանային այս կամ այն հատվածներում (այդ մասին մանրամասն՝ ներքևում), և, որոնց հանձնումը Փաշինյանը կարող է «բացատրել» կամ «հիմնավորել» սահմանային այս կամ այն հատվածում «վերադիրքավորման» անհրաժեշտությամբ:

Պարզորոշ է՝ նշված «վերադիրքավորումների» և 4 գյուղատեղիների հանձնումից և հասարակական ընդվզման թափը ստուգելուց հետո, Փաշինյանը կիրագործի գործողության 2-րդ փուլը՝ արդեն հանձնելով նշված 3 «անկլավներն» ու ծանր քար գցելով ՀՀ ռազմավարական նշանակության ճանապարհների, անվանգության և ապագայի վրա:

Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Առաջնորդվելով տխրահռչակ GPS համակարգով՝ թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Տիգրանաշենի պարագան պարզորոշ է: Իսկ որո՞նք են Տավուշի մարզի նշված 7 գյուղերը, ինչպիսի՞ ռազմավարական նշանակություն, տեղ ու դիրք ունեն՝ ներկայացնում ենք ստորև բերվող տեղեկանքում: Դրանք պայմանականորեն բաժանել ենք երկու բլոկի:

Բլոկ I – Փաշինյանի աշխատակազմի տեղեկանքում նշված 4 գյուղատեղիներ

1. Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Իջևանի շրջանի Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:

2. Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:
3. Բաղանիս Այրում: Գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ:
4. Կըզըլ Հաջիլի: Գտնվում է Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի հարևանությամբ՝ Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի դիմաց: Գյուղատեղիի և հարակից տարածքների մի մասը ներկայումս վերահկսվում է հայկական զինուժի կողմից: Փաստենք, որ հարևանությամբ՝ Ոսկեպար (Ջողազ) գետի ձախափնյակում են գտնվում Բերքաբեր գյուղի հսկայածավալ արտերն ու արոտավայրերը, որոնք օկուպացված են և վերահսկվում են Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի պահանջների կատարման և տվյալ հատվածների հանձնման դեպքում թշնամին դիրքավորվում է Բերքաբերի տների դիմաց՝ անհնարին դարձնելով առանց այն էլ վտանգված կյանքը գյուղում:
1-2. Սոֆուլու և Բարխուդարլու: Կողք-կողքի գտնվող գյուղերը խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող «անկլավն» ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝ Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում և այլուր: Ավելին՝ ելնելով նշված համակարգի այսօրվա գծանշումից՝ Ադրբեջանին են անցնելու նաև Կայան բնակավայրի կեսը և Ազատամուտ գյուղի արևելյան թաղամասեր:

3. Վերին Ոսկեպար (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), որը գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն «ադրբեջանական անկլավ» է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշված գոտին թշնամուն հանձնելու պարագայում ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտենում է Լոռու մարզին և վերահսկողության տակ վերցնում Թեղուտի անտառները:

Որպես վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է, որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաև, որ որևէ մեկի համար պարզ չէ, թե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրված, ավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները:

Վահե Սարգսյան

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>