Փաշինյանը մեկնել է Եգիպտոս
Դիտել նաև
«Վարչախումբն անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ». ՀայաՔվե
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2025թ. հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բահային։
«Շուտով, երկկողմ հանդիպման ժամանակ, պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Բահային՝ պատասխանելով փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է նոր, հիմնարար համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում։
Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան
Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ: