Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
10
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Վե՞րջ, թշնամանալուն պատրա՞ստ եք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարը գնացել էր Թուրքիա՝ Անթալիա՝ դիվանագիտական ֆորումի։ Անթալիայում էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն ասուլիս տվեց ու Հայաստանի մասով բավականին ուղիղ դիրքորոշում հայտնեց․ Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման՝ իր հետևանքներով։ Ասաց՝ Հայաստանը երախտամոռություն է անում՝ հայտարարելով, որ Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, մինչդեռ պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը և ավելին՝ կարող էր ավելի շուտ կանգնեցնել, երբ դեռ Շուշին չէին գրավել, բայց հենց Նիկոլն ասաց՝ ոչ, մենք կշարունակենք։ Ասաց, որ սպասում է Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը՝ իրենց հետագա հարաբերությունները կառուցելու համար և այլն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, որ գտնվում է Թուրքիայում՝ մեզ թշնամի երկրում, բացեցի ԱԳՆ կայքը՝ տեսնելու համար՝ արդյո՞ք Լավրովի հետ հանդիպել են, քննարկում ունեցել են, այս հարցերից որևէ մեկին անդրադարձել է։ Չէ։ Ոչ մի հանդիպում։ Իսկ ո՞ւմ հետ էր հանդիպում Արարատ Միրզոյանը։ Հանդիպել է մի 4-5 հոգու հետ․ օրինակ՝ Ուգանդայի արտաքին գործերի նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ․ լավ ա, չէ՞, ի՞նչ է քննարկել․ տարածաշրջանային անվտանգությունը։ Տարածաշրջանային անվտանգությունը ուղիղ կապված է Ռուսաստանի հետ, ռուսներին չի հանդիպել, հանդիպել է ուգանդացիներին, որը Հայաստանից հեռու է 6500 կիլոմետրով։ Ազգային վիճակագրական կոմիտեի կայքն եմ նայում՝ տեսնեմ Ուգանդայի հետ մենք առհասարակ ինչ ունենք, կարողա ունեինք, խաբար չէինք․ ոչ մի բան, բացի 1 տարվա ընթացքում 12 զբոսաշրջիկից․ 0 առևտրաշրջանառութուն և այլն։ Մյուս հանդիպումը եղել է Մոզամբիկի ԱԳ նախարար Վերոնիկա Մակամոյի հետ։ Քննարկել են խաղաղության պայմանագիրը։ Լավ, Մոզամբիկի հե՞տ ինչ կապ ունի մեր խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ․ ըստ ԱՎԾ-ի՝ ոչ մի այլ կապ էլ չկա, միայն 1 տուրիստ եկել է 2022-ին, մեկն էլ՝ 2023-ին․ կամ էլ գուցե նույն մարդն է, եկել է ու չի կարողացել հետ գնալ։ Մոզամբիկի հետ քննարկում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, մասնակիցների հետ չի քննարկում։ Լավրովը Ադրբեջանի հետ լավ էլ ջերմ բանակցեց․ հետո կասեք ռուսներն ու ադրբեջանցիները շաքար հարաբերություն ունեն․ է հարաբերություն ունեն, կարողանում են ջերմ պահել, զարգացնել, մերոնք ի՞նչ են անում․ որոշել ենք Մոզամբիկի հե՞տ հարաբերություն զարգացնել։ Ոնցոր անեկդոտ չլինի՞։ Մի օր Հայաստանի, Ուգանդայի ու Մոզամբիկի արտգործնախարարները․․․ Արդեն խնդալու է, չէ՞։

Էն կրակը, որի մեջ գտնվում ենք, այս իշխանության այ հենց սենց էքսպերիմենտների արդյունքն է։ Առանց հասկանալու ինչով են զբաղված, սրա պատասխանատվության չափը, գինը, առանց վերլուծության, առանց հաշվարկների ինչ-որ քայլեր են անում, որոնք անգամ  անհասկանալի են։ Էս 6 տարի սաղ դոռուբեշ արին, հիմա էլ փոխում են արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Որևէ մեկդ տեսե՞լ եք թե ինչու։ Ի՞նչ շահ կունենա մեր երկիրը դրանից։ Քաղաքացուն, հասարակությանը չի ներկայացվել որևէ գոնե պարզ հաշվարկ, կարճ, 1 էջի վրա, թե սա ենք անելու, ու սա ենք ստանալու, չկա նման կանխատեսում, ճանապարհային քարտեզ, չկա նման հաշվարկ։ Ուղղակի ոնց որ ամբողջ 6 տարին փորձարկումներ են արել, սա էլ հերթական փորձն է։ Եկեք, հայտարարենք, որ սենց, տենանք ինչ կլինի, հայտարարենք որ Արցախը Հայաստան է, տենանք ինչ կլինի․ հենա էղավ։ Հիմա էլ, սա, ու էլի, տենանք ինչ կլինի։

Լավ, դուք գնում եք Հայաստանի վերջին դարերի, եթե կարելի է, աշխարհաքաղաքականության կտրուկ փոփոխության․ ո՞ւմ հետ եք քննարկել, ո՞նց եք հաշվարկել, ո՞ւմ հետ եք կայացրել էդ որոշումը, ո՞նց եք կայացրել։ Դու խոստացել ես, որ այսուհետև որոշում կայացնողը ժողովուրդն է լինելու, ինչ որոշում կայացնելու լինես, գալու ես կանգնես հրապարակում, մարդկանց հավաքես, որոշում կայացնես․ հիմա դու բան ես անում, որին առնվազն ժողովուրդը դեմ է։ Բայց դու անում ես, որովհետև դու դա ես ուզում կամ քեզ դա հանձնարարել են, ժողովուրդը դեմ է։ Էսօր հրապարակվել են հարցման արդյունքներ․ «Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին»․ հարցման մասնակիցների 60 տոկոսն ասել է, որ դեմ է Փաշինյանի քաղաքականությանը։ Այսինքն՝ առնվազն այստեղ, դու չունես քաղաքացու մանդատ անելու այն, ինչ անում ես։ Այ երբ դու արտահերթ ընտրություն անես ու ծրագիր ներկայացնես ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, եսիմուր գնալու կամ հանրաքվե անես ու ստանաս հավանություն՝ առանց կեղծիքի, ասենք՝ դե էդ ա։ Ասում էիր՝ ամեն հարցով հանրաքվե կանենք, բա ո՞ւր է։

Փաշինյանենց էքսպերիմենտն է՝ հարաբերությունները վատացնենք ռուսների հետ, որից հետո հարաբերությունները լավացնենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Հիմա դիմում եմ հայ ժողովրդին․ պատրա՞ստ ես հարաբերություները վատացնել ռուսների հետ։ Ժողովուրդը արդեն գնահատականը տվել է հարցումներում, որ ոչ․ բայց ժողովրդի ոչ-ը սրանց պետքն էլ չէ, նրանք ոչ էին ասում նաև Արցախը թուրքերին հանձնելուն, բայց հանձնեց, չէ՞։ Հարց եմ տալիս՝ Արարատ Միրզոյանին․ դու, քո տեղակալ Կոստանյանը պատրաստ ե՞ք հարաբերությունների վատացմանը Ռուսաստանի հետ․ ինչո՞վ, ու՞մ հաշվին, էլի մեր էրեխեքի կյանքերի հաշվի՞ն։ ՔՊ-ական Սուրեն Պապիկյան, գենշտաբի պետ Ասրյան․ դուք, ձեր սպաները պատրաստ ե՞ք ռուսի հակառակորդը դառնալ։ Պատասխանելուց առաջ նայեք Ուկրաինայից մնացած նկարներին, քարտեզին։ Ընդ որում, մի քիչ մեղմ եմ ասում, որովհետև սրանք հարաբերությունը չեն վատացնում, այլ խզում են, հակառակորդ են դառնում, թշնամանում են։ Սրանք ոչ թե ուղղակի ասում են ռուս ջան, դե ինչքան իրար հետ եղանք, հերիք է, մի քիչ էլ բախտներս փորձենք արևմուտքում, այլ ասում են՝ ռուսն է մեղավոր բոլոր պրոբլեմների մեջ, ռուսներն են պատերազմը հրահրել, զեքը չեն տվել, որ եսիմինչ։ Դուք վեկտոր կոչվածը ոչ թե փոխում եք, այլ, դեռ պարզ չի՝ կփոխեք, չեք փոխի, կկարողանաք, թե ոչ, բայց վստահաբար ձեռք ենք բերում նոր թշնամի, այն դեպքում, դարավոր թշնամիների հետ իսկի չենք կարողացել հարաբերություն նորմալ հաստատել։ 

Գժվելու կլիներ, եթե էս ամենը դեռ 18-ից սկսած տեսած չլինեինք. իսկի Եվրոպան չի ուզում Ռուսաստանի թշնամի լինել, մի հատ Մակրոնը շշկռվեց ասաց կարող ա զորք ուղարկենք Ուկրաինա, սաղով թռան երեսին։ Իսկի Թուրքիան ռիսկ չի անի լինել Ռուսաստանի թշնամին, Ադրբեջանը էլ չասեմ․ այ մարդ, Ամերիկան որ իրար ինչ ասես ասում են, վաղը նստելու են պայմանավորվեն, նրանք ուժեղ են ու հարուստ․ մեր հույսը ինչներիս վրա է, Նիկոլի դիվանագիտական տաղանդի՞, Արարատի տիեզերական աֆերիստությա՞ն, թե էնքան շատ ենք թվով ու տարածքով, որ մի հատ էլ սենց փորձարկում անենք, կարողա մի լույս բացվի։

Նիկոլենք ասում են՝ մենք պատասխանատու ենք մեր քայլերում․ բայց դա նույն մարդն է, որ ասում էր՝ պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմի համար, դրանից առաջ որ պատերազմ չի լինի, դրանից հետո, որ խաղաղություն կլինի։ նույն մարդիկ չե՞ն։ Դրանք չկարողացան անեն, սա՞ են անելու։

Կարճ ասած՝ գժվելու բան է, բայց Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է հնարավոր պատերազմի դեպքում միայնակ մնալու համար։ Տեսակետներին, թե Նիկոլը եթե մնա, Հայաստանը կործանվելու է, Փաշինյանը պատասխանում է․ «Եթե տենց ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»։ Կարծում ենք, ճիշտ ժամանակն է, որ վարչապետի պաշտոնում քո տված գոնե էդ մեկ խոստումը կատարես։ Որովհետև հենց հիմա հայ ժողովուրդն ընտրության առաջ է՝ Նիկո՞լ, թե՞՝ Հայաստան։ Որովհետև ուրիշ բան անելու ուղղակի ունակ չեք, մեր փորձից եմ ասում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>