Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Էլինար Վարդանյան. Հայաստան-ԵՄ համաձայնագիր՝ ընդամենը լավ սկիզբ

Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց:

Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։

Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։
Ի՞նչ է տալու Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը Հայաստանին:

Նախ՝ այս համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։

Երկրորդ՝ համաձայնագիրը ոչ միայն դեկլարատիվ առումով անդրադառնում է ոլորտներին ու առկա խնդիրներին, այլև շեշտում է այն չափանիշները, որոնց շրջանակներում պետք է տրվեն լուծումները:

Երրորդ՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստան- ԵՄ հարաբերությունների խորացման համար: Որքան արագ, բազմակողմանի և լրիվ կիրականացվեն համաձայնագրի դրույթները, այնքան ավելի խորը և արդյունավետ հարաբերությունների մասին կարող ենք խոսել:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տալիս է իրական հնարավորություններ՝ դառնալու կամուրջ և բարձրացնելու պետության հեղինակությունը։

Համաձայնագրի իրականացման համար Հայաստանին ավելի շատ քաջալերում են, քան պարտավորեցնում: Համաձայնագրի կատարումը մնում է գիտակցման, բարի կամքի դրսևորման և քաղաքական կամքի վրա: Չկա պատասխանատվության մեխանիզմ, որը ազդակ կհանդիսանա համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը դա թողնում է հասարակության կողմից պահանջատիրության գիտակցման վրա:

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկայլ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը: Ընդունենք, որ հասարակության լայն զանգվածներն ունեն շատ աղոտ պատկերացումներ և հետաքրքրություններ՝ համաձայնագրի շուրջ։

Պատահական չէ, որ համաձայնագրում բազմաթիվ հոդվածներ կան` 89, 102, 103, 366, որոնք նվիրված են հասարակությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է և իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը: Հետևաբար, պատրաստ կլինի՞ հասրակությունը ռեֆորմների, կզբաղվի՞ դրանով, գործը առաջ կգնա, չի՞ զբաղվի, համաձայնագիրը կդառնա հերթական փաստաթուղթ, որտեղ միայն բարի ցանկություններ են և եվրոպական չափանիշների երազանք: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, միայն դրա գիտակցումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն կտան՝ համաձայնագիրն իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն և հասարակությունը, և պետությունը:

Այս համաձայնագիրը կդառնա շրջադարձային, եթե հասարակությունը և քաղաքացին դառնան նրա պատվիրատուն։ Կարևոր է, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա որոշակի արժեհամակարգերով հասարակություն ձևավորելու և զարգացնելու համար։
Կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որ այս ամենը կյանքի կկոչվի, և Հայաստանում արմատակալած ֆեոդալական բարքերը իրենց տեղ կզիջեն։

Ըստ իս՝ երաշխիքները նույնքան են, որքան թերահավատությունը։ Սա նշանակում է, որ ամեն ինչ առջևում է՝ երկրում կհաղթեն առաջադիմական մտածողությամբ ու պատկերացումներով անհատները և շրջանակնե՞րը (իշխանության մեջ և իշխանությունից դուրս), թե՞ միջնադարյան պատկերացումներով կլանները, ուժերը, անհատները։

Այս հարցի պատասխանը կախված է մեզնից յուրաքանչյուրից, բայց առաջին հերթին՝ իշխանություններից։ Այսպիսին է այսօրվա հայաստանյան իրականությունը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>