ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
Դիտել նաև
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Վաշինգթոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ
Մարտի 4-ին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի հյուսիսում, սկսել է Nordic Response 24 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 15-ը:
Զորավարժություններն անցկացվում են Նորվեգիայի ղեկավարությամբ, գրում է ֆիննական Yle պարբերականը։ Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ Ֆինլանդիան մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների համատեղ պաշտպանական զորավարժություններին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ:
Nordic Response-ը լայնածավալ զորավարժություններ են ցամաքում, ծովում և օդում: Դրանց մասնակից կդառնան 14 երկրների շուրջ 20 հազար զինծառայողներ։ Ֆինլանդիան կներկայացնի մոտ 4100 զինծառայող։