Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
«Քերոբյանի նշանակումն, ի սկզբանե, ձախողված ու անտրամաբանական որոշում էր։ Հիմա նախարարի փոփոխությունն արտահերթ ընտրությունների նախընտրական PR ակցիայի շրջանակում է։ Քերոբյանը պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով լաստանավ ձեռք բերեց։ Բայց մինչ այդ, առնվազն, պետք է խորհրդակցեին տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ։ Պետք է հասկանային բիզնեսի համար լաստանավով ապրանք տեղափոխելու ծախսատարության ու ժամանակատարության չափը։ Այդ դեպքում կհասկանային, որ ոչ միայն թանկ է, այլև ուշ մատակարարվող։ Լաստանավի ձեռքբերման որոշումը կայացնող անձինք պետք է դատվեն»,- նշել է Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․