Երթուղայինի վարորդը իջել է ուղևորներով լի ավտոբուսից, ավտոբուսն առաջ է ընթացել
Դիտել նաև
Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա
Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ քաղաքային տրանսպորտն այս խայտառակ վիճակում է (տեսանյութ)
Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից
Երևանում երթուղային ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
«100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է»․ Հայկ Կոստանյան
Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։

