Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր առաջ լրացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդյան 70-ամյակը: «Փաստի» դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նրան շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանը:Ի դեպ, նշենք, որ վերջինս անցած տարի ևս շնորհավորել էր Էրդողանի ծննդյան օրը: Սակայն եթե 2023-ին շնորհավորանքն ուղարկվել էր, այսպես ասած, միջնորդավորված, ապա այս տարի՝ դիվանագիտական փոստով: Ի դեպ, հավելենք, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել էր Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանն էլ շնորհավորել էր Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

