Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024թ. փետրվարի 28-29-ը՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Փաշինյանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Ինչպես տեղեկացնում է Միրզոյանի գլխավորած գերատեսչությունը, նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային՝ իր և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։