Ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քանդում հայերի տները (լուսանկարներ)
Այս պահին, Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև, ըստ իշխանությունների՝ «ինքնակամ կառուցված» 8 տները քանդելու նպատակով ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել: Բնակիչները, տնատերերը, դեմ են այդ որոշմանը: Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են այդ որոշումից։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, իր ոստիկանների միջոցով, տնազրկում է հայ մարդկանց, թերևս պակասում է «ապագա կա, ապագա» կարգախոսով փաշինյանական պաստառը: Հավաքվածներին դեռ ոչ մի նիկոլական սպասարկու պաշտոնյա կոչ չի արել՝ «ծափ տվեք...»: Իսկ միգուցե Փաշինյանի իշխանությունը Ալիևին խոստացել է, որ այդ տարածքը տրամադրելու է Երևան «վերադարձող» ադրբեջանցիների՞ն: Մի՞թե դա այդքան անհավանական է:
«Այսօր.ամ»-ը հրապարակել է «Ֆոտոլուրի» ֆոտոռեպորիաժը՝ դեպքի վայրից: