Ինչո՞ւ են Հերմինե Նաղդալյանին փոխարինել Արփինե Հովհաննիսյանով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ: Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը և Արփինե Հովհաննիսյանը:
Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

