Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպումը կայանում է Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

