Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
26
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

Արտաշատի քաղաքապետը ազատվում է Արգամ Աբրահամյանի՝ յուղոտ պաշտոններ զբաղեցրած կադրերից

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նախօրեին աշխատանքից ազատել է նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կադրերից մեկին՝ «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՍՊԸ տնօրեն Վազգեն Հովհաննիսյանին: Հովհաննիսյանն ինքն է դիմում ներկայացրել, որը ներկայացվել է ավագանու արտահերթ նիստում: Այս յուղոտ պաշտոնում նշանակված անձը Մկրտիչ Ալբերտի Ղազարյանն է՝ Բենիամինյանի մտերիմ շրջապատից:

Նշենք, որ հիշյալ ՍՊԸ-ն ստեղծվել էր Արգամ Աբրահամյանի օրոք՝ 2016-ին, որի նպատակն է համայնքին պատկանող կոմունալ կառույցների, բնակֆոնդի, բնակելի շենքերի և շինությունների պահպանման, շահագործման և վերանորոգման աշխատանքների կազմակերպման և կատարման միջոցով շահույթ ստանալը: Ընկերության գործունեության ժամկետն անսահմանափակ է (Պետռեգիստրում 1995թ. գրանցված է նաև «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ն):

Նկատենք, որ ավագանու որոշմամբ արդեն մի քանի բնակարան է նվիրվել համայնքի բնակիչներին: Վերջին թարմ դեպքը նախօրեին էր: Ավագանու արտահերթ նիստում, ընդառաջելով համայնքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակչի՝ համայնքապետարան հասցեագրված 16.11.2017 թ. դիմումին, համայնքի սեփականությունը հանդիսացող 38.04 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը որոշվել է նվիրել բնակչին: Որպես ժամանակավոր կացարան, բնակիչն այդտեղ ապրել է 1994-ից:

Չտեսնված օպերատիվություն է՝ բնակարան նվիրելու խնդրանքով դիմում ես հղում համայնքապետարան, և 13 օր անց, առանց ձգձգումների ու քաշքշուկների, դիմումդ բավարարվում է: Ավագանու այս տարվա նախորդ նիստերում համայնքային սեփականություն հանդիսացող այլ բնակարաններ էլ են նվիրվել: Մասնավորապես՝ Մխչյան փողոցի (այս փողոցի հասցեներից մեկում է ներկայում հաշվառված նաև Բենիամինյանը) 119 բազմաբնակարան շենքի 38,97 քմ մակերեսով, Շահումյան փողոցի շենքերից մեկի 20,56 քմ մակերեսով բնակարանները:

Մեկ տարի առաջ էլ, երբ քաղաքապետն Արգամ Աբրահամյանն էր, բնակարանների հերթական նվիրատվությունները տեղի ունեցան: Մասնավորապես՝ Դուրյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի 74,55 քմ մակերեսով և դարձյալ Շահումյան փողոցի թիվ 2 շենքի 51,66 քմ մակերեսով բնակարանները նվիրվեցին համայնքի բնակիչներին: Նախանձելի առատաձեռնություն»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>