Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին
14
2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Պատերազմ Արցախում
Արցախի հայաթափման քավոր Մակրոնին խիստ ոգևորել է Հայաստանի ոչնչացման հեռանկարը ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք» Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. Ալիև Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է. Անժելա Էլիբեգովա 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի Բաքուն ածանցյալ պահանջներ ունի Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին Հերթական ապօրինի քայլին են գնում՝ ընդդեմ քաղաքացիների Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի Ալեն Սիմոնյանի գլխից ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Անճարությունից թիրախավորում է լրագրողներին»․ Սևակ Հակոբյան

«Կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս նման այցերի պակաս չենք ունենա». Ձյունիկ Աղաջանյան

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանից։

- Լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելելու է Բաքու և Երևան։ Բաքուն հերքեց այդ լուրը, ՀՀ ԱԳՆ- ոչ հերքում է, ոչ հաստատում: Ի՞նչ կարժենա մեզ համար Զելենսկու այցելությունը Հայաստան։

- Այսօր աշխարհաքաղաքական այս կեղտոտ խաղում իրականացվող քայլերը պետք է դիտարկել բացառապես նրանց հեռահար նպատակների տեսանկյունից: Այլ իրավիճակում և այլ պարագաներում՝ կարելի էր խոսել Հայաստան-Ուկրաինա ոչ այնքան զարգացած հարաբերություններին զարկ տալու և ուկրաինական կողմից Հայաստանի հանդեպ մշտապես դրսևորված գրեթե թշնամական վերաբերմունքը մեղմելու և շտկելու մասին: Սակայն, ներկայիս հայկական իշխանությունների` վերջին շրջանում իրականացված քայլերը, ինչպես նաև կործանման եզրին գտնվող Ուկրաինայի վիճակը թույլ են տալիս խոսել մեկ այլ երևույթի մասին, որին այս օրերին զարկ է տալիս Արևմուտքը: Խոսքը Ռուսաստանին ավելի ու ավելի գրգռելու, նրա շուրջ օղակը սեղմելու և սատարողներին ու դաշնակիցներին հնարավորինս հեռացնելու մասին է: Պատահական չէ, որ ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցներն ավելի ուղղված են երրորդ երկրների, քան բուն ռուսաստանյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց դեմ: Իսկ Հայաստան ու Ադրբեջան այցը, որի մասին շեփորահարում են, նպատակ ունի ցույց տալու Ուկրաինային սատարող դաշինքին այս երկրների ոչ միայն աջակցությունը, այլև մասնակցությունը: Հայաստանի պարագայում՝ կարելի է ավելացնել նաև, Ռուսաստանին մեծ տհաճություն պատճառելով, վերջինիս դրդելու, որ Հայաստանի հանդեպ որոշակի բացասական քայլեր ձեռնարկվեն, ինչն իր հերթին կօգտագործվի մեր հանրության շրջանում հակառուսական տրամադրություններին նոր թափ հաղորդելու նպատակով: 

- Հռոմի ստատուտին միանալուց հետո Զելենսկու այցելությունը ավելի՞ է սրացնում հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև։

- Սրանք տրամաբանական մի շղթայի մաս են: Հայաստանյան իշխանությունները մտել են դեպի Արևմուտք շրջադարձի վճռական փուլ, իսկ դրա անբաժան մասն է այստեղից ռուսական ներկայության հեռացումը: Դրան հասնելու համար Արևմտյան թելադրողներն օգտագործելու են իրենց ձեռքի տակ եղած ճնշման բոլոր լծակները, այդ թվում՝ անձնական, որպեսզի ապահովեն, որ կառավարության ղեկին նստած անձն, իր հանձնառություններին համապատասխան, անշեղորեն ընթանա իրենց կողմից նախանշված ուղիով : Ըստ այդմ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները պետք է վատանան այն աստիճանի, որ անհնարին լինի ռուսական հետագա ներկայությունը մեր երկրում և պահանջ դրվի ռազմաբազայի հեռացման համար: Կարծում եմ գիտակից որևէ մարդու համար դրա կործանարար հետևանքները ակնհայտ են. մեր պետությունը, մնալով լիովին անպաշտպան թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, ուղղակի ոտնատակ է գնալու: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ Արևմուտք կոչվածն ինչ-որ կերպ կարողանալու է զսպել նրանց ախորժակը, և վստահ են, որ կկարողանան կառավարել նրանց հավակնությունները, ապա չարաչար սխալվում են: Թուրքիան և Ադրբեջանն իրենց սեփական խաղն են տանում այս մեծ խաղի շրջանակում, և ինչպես Արցախի էթնիկ զտումն են կարողանում գոնե հիմա մարսել, նույնը կրկնվելու է Հայաստանի պարագայում: Թուրքիան ու Ադրբեջանն աշխարհաքաղաքական վերաձևումների այս մեծ ծրագրում իրենց կարևորագույն դերն ունեն Արևմուտքի համար, իսկ Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը դրվել և, այս կառավարության օրոք, շարունակվելու են դրվել զոհասեղանին:  

- Ուկրաինայի ներկայացուցիչը Հայաստանում հայտարարել է, որ Ուկրաինան օգնություն է ցուցաբերելու Հայաստանին։ Հետաքրքիր է, թե պատերազմական ծանր իրավիճակում գտնվող Ուկրաինան ինչո՞վ ու ինչպե՞ս կարող է օգտակար լինել Հայաստանին՝ հատկապես որ հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցը։

- Ճիշտն ասած, անհասկանալի է, թե Ուկրաինան, իր ներկայիս վիճակով ու անմխիթար հեռանկարով, ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին: Իսկ եթե ենթադրում են, որ ճռճռան խոսքերով կարող են հայ հասարակության մեջ ինչ-որ դրական տրամադրություններ առաջացնել, ապա նրանք մեծ թյուրընկալման մեջ են: Ընդհանրապես, արևմտյան կենտրոնները նման մոտեցում ունեն, երբ իբրև թե աջակցություն ցույց տալու համար սկսում են բարձրաստիճան պաշտոնյաների այցերով լցնել արտաքին քաղաքական օրակարգը: Իրենց թվում է, թե հանրությունն ավելի է դրանով ոգևորվում և աջակցում իր իշխանություններին: Կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս նման այցերի պակաս չենք ունենա: Արդեն այդ շարքը սկսվել է: Գլխավոր նպատակը հայստանյան հասարակությանը համոզելն է, որ Եվրոպան մեր կողքին է, աջակցելու է, սատարելու է, և դեպի Արևմուտք շրջադարձը միակ ճշմարիտ ճանապարհն է մեզ համար: Այլ իրավիճակում գուցե դա իրականում մեծ ազդեցություն ունենար ու ոգևորություն առաջացներ: Սակայն, վերջին շրջանում արևմտյան երկրների փարիսեցիությունը, համամարդկային և հորջորջված եվրոպական արժեքներին հավատարմության կեղծավորությունն այնքան ակնառու են դարձել՝ հատկապես Արցախի և արցախահայության հանդեպ ամենածանր հանցագործությունների պարտակման տեսանկյունից, որ նման այցերը, փաստականորեն, որևէ արդյունք չեն տալու: Ուղղակի, ավելի են խորացնելու իրենցից հուսախաբությունը, քանի որ հնչուն հայտարարություններն ու խոստումներն, ակնհայտորեն, չեն ուղեկցվելու որևէ կոնկրետ գործողությամբ: Դա մեզ բոլորիս համար արդեն ակնհայտ է: Դրանց պակաս մենք վերջին մի քանի տարիներին չենք ունեցել: 

- Հնարավո՞ր է, որ Ուկրաինային փորձում են որպես միջնորդ օգտագործել hայ-ադրբեջանա-թուրքական օրակարգում՝ դրանով վերջնականապես Մոսկվային դուրս մղելով տարածաշրջանից։

- Կարծում եմ, որ Ուկրաինան այս դեպքում ուղղակի նյարդայնացման հերթական գործիքն է, ոչ ավելին: Իսկ հայ-ադրբեջանա-թուրքական օրակարգը գտնվում է բացառապես արևմտյան վերահսկողության ներքո, որում թելադրող դեր ունի ամերիկյան կողմն ու նրա համար գործողություններ մշակող անգլիական հատվածը: 

- Ժամանակին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Սահակաշվիլուն պարգևատրեցին ու դա բավականին ցավոտ ընկալեց ռուսական կողմը և եթե համեմատենք, Զելենսկու այցը ինչպե՞ս կընկալվի ՌԴ-ի կողմից, ու ի՞նչ հավանական պատասխան կարող է հաջորդել։

- Կարծում եմ՝ ժամանակին նախագահ Սարգսյանի կողմից Սահակաշվիլու պարգևատրումը որքանով էլ տհաճ լիներ ռուսական կողմի համար, բայց ընկալումով ընդունվեց, քանի որ աներկբա էր Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների իրողությունը: Կար նաև պարզ գիտակցում, որ Հայաստանի համար Վրաստանն ունի կարևոր տնտեսական-քաղաքական նշանակություն՝ դեպի ծով ելքի ապահովման և հայկական համայնքի ու նրա իրավունքների պաշտպանության ու ապահովման տեսանկյունից: Վստահ եմ, որ Զելենսկու այցը բացասաբար է ընկալվելու ռուսական կողմից, սակայն, խելամիտ ու հեռատես քաղաքականություն վարելու դեպքում, դրան էական ուշադրություն չպիտի հաղորդվի, որպեսզի չվնասվեն հարաբերությունների վերականգնման հեռանկարները: Ուղղակի պետք է հիշել, որ մեր ներկայիս իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնելու ցանկացած ոչ նպաստավոր քայլ Ռուսաստանի դեմ օգտագործելու և հակառուսականությունն արհեստականորեն  թեժացնելու համար: 

- Պատերազմի հավանականության մասին հայտարարել է ոչ միայն ՀԱՊԿ-ը, որին անդամակցության սառեցման մասին խոսել է Փաշինյանը: Արդյո՞ք, հայտարարելով ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու մասին, Փաշինյանը կանաչ լույս չի վառում Ադրբեջանի համար՝ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու համար։

- Կարելի է և այդպես դիտարկել, բայց Ադրբեջանին պատրվակներ պետք չեն Հայաստանի վրա հարձակվելու համար: Նա այդ անելու է այն պահին, երբ իր համար ամենաբարենպաստը համարի նման գործողություններ սկսելու համար՝ ստանալով արևմտյան ծրագրողների և իր թուրք եղբայրների հստակ հրահանգները: Իսկ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին հայտարարությունը պարզապես դեպի Արևմուտք շրջադարձի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո հարմարավետ զետեղվելուն ուղղված քայլերից հերթականն է. նպատակն իրականացվում է հաջորդական ու հետևողական քայլերով։

Հարցազրույցը վարեց Հայկա Ալոյանը

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://hraparak.am/post/f1a0d003510ffab6a7081f0aad329fad

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan