«Ուստա՜, վկաները «ջրի փողը» չէին տվել...
«Հրապարակը» գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Եհովայի վկաների» քրիստոնեական կրոնական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումում նշված է, որ մատուցված ծառայության դիմաց կրոնական կազմակերպությունը «Վեոլիա ջրին» պարտք է 65 հազար 883 դրամ, որը չի վճարել, եւ ընկերությունը դատական կարգով է փորձել ստանալ: Սակայն այնուհետեւ «Վեոլիան» դիմել է դատարան՝ նշելով, որ պարտավորությունն արդեն կատարված է, եւ խնդրել է կարճել գործը»։