Մտադիր ենք ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը, քանի որ ՀԱՊԿ-ը «սառեցված անդամակցություն» կարգավիճակ չունի. Պեսկով
Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այս կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ։
Լրագրողների այն հարցին, թե այս կազմակերպությանը անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռևս չկա։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, և, իհարկե, դա կհստակեցնենք»։
«Որովհետև եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն» - խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում: Մենք կշփվենք, կիմանանք», - հավելել է Պեսկովը։