Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
Դիտել նաև
«Զվարթնոցից» հետո ռուս սահմանապահները ծառայությունը շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին
Թուրքիան հայտնել է Հայաստանի հետ սահմանների բացման պայմանը
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները
Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը
«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»
Թշնամին այսօր կրակային ակտիվություն է դրսևորել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ն հաղորդում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հետևյալ կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից՝
40 °05'31.68" N
45 ° 52'51.44" E»: