Հարբած կինը կծել է բորտուղեկցողներին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ից Բրազիլիա ուղևորվող ինքնաթիռներից մեկում:
Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, 40-ամյա Իրեշ Ալվես Պերեյրան, գտնվելով հարբած վիճակում, վիճել է ուղևորների հետ և բորտուղեկցուհիների հետ: Սկզբից նա հարվածել է դիմացը նստած ուղևորի դեմքին, իսկ հետո ծեծկռտուք սկսել բորտուղեկցողների հետ և կծել նրանց:
Ուղևորներին հաջողվել է կապել կնոջը նստարաններին, ինչի ժամանակ ոչ սթափ վիճակում գտնվող Պերեյրան կոտրել է ուղևորներից մեկի ակնոցները:
Նոյեմբերի 29-ին նա կանգնել է Նյու Յորքի դատարանի առջև, որտեղ նրան հարձակման մեջ են մեղադրել: Արդյունքում կնոջը բաց են թողնվել 100 հազ. դոլար գրավի դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանում Պերեյրան անհարգալից պահվածք էր դրսևորում, անտեսում դատավորի հարցերը և անգամ սիրախաղ էր անում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Zham.am