Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
8
Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Քա՞նի ադրբեջանցի տեռորիստի է արտահանձնել Հայաստանը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. Երեկ մի լուր հայտնվեց, որը րոպեների ընթացքում շատ արագ տարածվեց հայկական ու ադրբեջանական տիրույթում․ Ռուսաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլինին՝ Հայաստանի պահանջով։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա առանձնակի դաժանությամբ սպանել էր անօգնական վիճակում հայտնված հայ ծերունուն և հրապարակել կադրերը։ Հայաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ։ Իսկ պատերազմից դեռ առաջ էլ, երբ տավուշյան դեպքերը եղան, իսկ ադրբեջանցիներն ակտիվացան Ռուսաստանում, բախումներ գրանցվեցին, հակահայկական գործողություններ ու կոչեր էր արել՝ ասելով՝ «թափեք հայերի արյունը, կտրեք նրանց գլուխները, մեր նախագահը մեզ հետ է»։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին անմիջապես հայտարարեց, թե՝ մեր պետությունը մեր քաղաքացուն անտեր չի թողնի, իսկ ընդամենը մեկ-երկու ժամ հետո արդեն իրենց լրատվականները գրեցին, որ նրան բաց են թողել, վերադառնում է Բաքու։

Այս դեպքը մի շարք հարցեր է առաջացնում։ Իշխանամետ ու իշխանական շրջանակները ու այլք բնականբար՝ հակառուսական նոր ալիք են բարձրացրել, թե՝ ահա, հերթական անգամ ցույց տվեցին, որ ադրբեջանցիների հետ են, դաշնակից չեն և այլն։ Քանի որ, իշխանական թեզերին և հատկապես մեկնաբանություններին հավատալու տեղ չի մնացել, այնքան են խաբել ու մոլորեցրել, հասարակության մի լայն հատված կասկածով վերաբերվեց, սկսվեցին տարբեր վարկածներ առաջ գալ։ Ես նույնպես, առաջարկում եմ մի քանի հարցի շուրջ մի քիչ մտածել միասին․ նախ՝ եթե ռուսները բաց են թողել ասենք՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների համար կամ ինչպես իրենց դեսպանն է ասում՝ հսկայական ջանքերի և ինտենսիվ բանակցությունների գնով կարողացել են ապացուցել, որ Հայաստանի քննչական մարմինների կողմից ներկայացված մեղադրանքը անհիմն է․ նախ, ռուսները այն էլ այս վերջին շրջանում, լիքը ոգևորված ադրբեջանցիների են բռնում ու բավականին կոպիտ կերպով պատժում, իրենց երկրում կոպիտ ասած՝ այլանդակ պահելու համար։ Դա մեկ, որքան էլ պետությունները իրար հետ լավ լինեն, ռուսները ում պետք է, լավ էլ պատժում են, լավ էլ հրապարակում և այլն։

Հիմա այս դեպքով․ եթե Բյուլբյուլօղլու բանակցություններն ու ջանքերն են հարցը լուծել իրենց օգտին, ուրեմն մեր կողմն է թերացել, մերոնք են մեղավոր, որ նրանք կարողացել են ապացուցել իրենց հանցագործի անմեղ լինելը, իսկ մերոնք հակառակը չեն կարողացել։ Իրենց դեսպանը երգիչ է, քո դեսպանը գեներալ, պաշտպանության նախկին նախարար, ի՞նչ էր անում Վաղարշակը Մոսկվայում, երբ ադրբեջանցի տեռորիստին բռնել էին, իսկ մեր Ներքին գործերը նոր նոր, ժամերով փաստաթղթեր էր Երևանում կազմում, որ դեռ պետք է փոխանցեր դատախազություն․ իրենց երգիչ դեսպանը տեռորիստին կարողացել է ձերբակալումից ազատել տալ, քո գեներալ դեսպանը ո՞ւր էր, ինչո՞վ էր զբաղված, ո՞ր մի ռեստորանում էր։ Հերթական անգամ համոզվում եմ, թե ինչքան ճիշտ էր եղել նախագահ Քոչարյանը, երբ դրա պագոնները պոկել էր։ Դրանից ինչ գեներալ, հիմա էլ՝ դիվանագետ։

Էն, որ Ադրբեջանը կարողացել է ռուսներին համոզել, իսկ մերոնք՝ ոչ, դա Հայաստանի իշխանության պրոբլեմն է ու ամոթը․ այլոց մեղադրելու փոխարեն լավ կանեք, գոնե մեկ մեկ գործ անեք։

Երեկ էդ տեռորիստը հասել է Ադրբեջան, էսօր նոր Հայաստանի դատախազությունը ուղարկել է փաստաթղթերը Ռուսաստան՝ արտահանձնելու համար։ Աբսուրդ ա, էլ ինչի՞ եք ուղարկել էդ փաթեթը, դա արդեն իրենց երկրում է։ Բա նա հո Արցախի ինքնորոշման համար պայքարող երիտասարդ չէ, որ բողոքի ակցիայից վռազ բռնեին ու դատախազն էլ վազի դատարան՝ կալանքը հիմնավորելու։

Լավ, իսկ միայն Ադրբեջանն է ազդե՞լ ռուսների վրա, թե՞ Հայաստանն էլ իր հերթին ասել է՝ այ մարդ, ի՞նչ գործ ունենք, շառի մեջ ընկնենք, ոնց բռնել ես, տենց է հանձնիր նրանց, թող գնա։ Ես չեմ բացառում։ Ավելին, երեկ ամենից հավանական վարկած որպես հենց սրա մասին էին գրում մեր համացանցային ընկերները։ Անկեղծ ասած՝ ես զարմացա և կարծում եմ՝ շատերը ինձ հետ, երբ հայտարարվեց, թե բռնել են ադրբեջանցի ռազմական հանցագործին Հայաստանի պահանջով։ Ասեմ ինչու։ Ժողովուրդ․ Նիկոլը չէ՞ր, որ մի քանի օր առաջ ներողություն էր խնդրում ադրբեջանցիների ուղղությամբ մեր զինվորների կրակոցների համար, ասում էր՝ կպատժենք հենց իմանանք ով է։ Դրա համար էլ ասում ենք, որ ամենայն հավանականությամբ, հայկական կողմից են խնդրել բաց թողնել՝ հայ-ադրբեջանական չկարգավորվող հարաբերությունները մի հատ էլ էս «տհաճ միջադեպի» պատճառով չփչացնելու նպատակով։ Սա 5 հազար զոհը պլյուս մինուս 50-ով հաշվող իշխանություն է, ուրեմն ադրբեջանցիների դաժանաբար սպանած պապիկն էլ Նիկոլի պլյուս-մինուսի մեջ է։ Նիկոլի իշխանության դիմագիծը հասկանալով, չեմ բացառում, որ հենց հայկական կողմից են խնդրել ոնց բռնել են, էնպես էլ հանձնեն Ադրբեջանին և գուցե ներողություն խնդրեն։ Հայ լիներ բռնողը, Նիկոլը կխոստանար արտահանձնել, իսկ բռնողին պատժել։

Ու գիտե՞ք զավեշտը որն է․ Նիկոլ Փաշինյանը մի ադրբեջանցի տեռորիստի չի կարողանում բերել, պատժել, բայց անացծ սաղ տարին ականջներներս մազոլ արին, թե Հռոմի ստատուտ ենք վավերացնում, որ էդ տեռորիստների պարագլուխ Ալիևին քարշ տանք միջազգային դատարան։ Մի հոգու՝ Նիկոլ, մի քոսոտ, վախկոտ, ոչնչությանը չես կարողանում բերել։

Իմ կարծիքով, ադրբեջանցիները առանձնապես շատ ջանք չեն էլ թափել, որ իրենց տեռորիստին հետ տան, անկեղծ ասեմ, էդպես եմ մտածում, որովհետև նրանք իրենց աչքի առաջ արդեն ունեին մեր երկրում դատված մի քանի տեռորիստի օրինակը, որոնց առոք-փառոք պահեցիք ու երբ ուզեցին՝ հանձնեցիք։ Հիմա էլ նույնը չէ՞ր լինելու։ Ինչի՞ պետք ա անհանգստանային կամ եսիմինչ ջանքեր դնեին․ իմաստ չկար։

Հիշենք նախորդ դեպքերը, կհասկանաք․ 2023 թվականի դեկտեմբեր․ Հայաստանը Բաքվին նվիրեց երկու ադրբեջանցիներին, որոնք միասին փախել էին ադրբեջանական բանակից, նրանցից Բաբիրովը 11․5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, 7 ամիս նստեց, հետ ուղարկեցիք։ Մյուսը՝ Ախունդովը, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, քրեական օրենսգրքի 7 հոդվածով մեղադրվում էր, այդ թվում՝ սպանության, սպանել էր Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։ Ցմահ դատապարտումից մեկ օր անց նրան հայտրարեցիք, որ հետ եք ուղարկում Ադրբեջան։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականին սահմանն անցած, սպանություն ու տեռոր իրականացրած ու դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին․ մեկը 22 տարվա էր դատապարտվել մեզ մոտ, մյուսը՝ ցմահ։ Անչափահասի էին առևանգել, սպանել։ Ամբողջ հանրությունը մեղադրում էր, ասում էր մարդասպանների եք տալիս, գոնե Ադրբեջանում դատապարտվածների, Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը հետ բերեք։ Ու հիմա Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ, մենք էլ գիտենք, որ էդ հերթական տեռորիստին բերելու էիր, մի ամիս հետո ուղարկեիր Ալիևին։ Սենց ավելի հարմար ստացվեց ձեզ համար, հարցազրույցներ կտաք նիկոլական դեպուտատներդ, իհարկե՝ ռուսներին էլի կմեղադրեք, մանավանդ որ նրանք անտարբեր են ձեր նկատմամբ ու իշխանական մակարդակով չեն արձագանքում․ մի հոգի՝ Զախարովան է մեկ-մեկ չորում ու վերջ։ Դուք եք, որ եթերներից չեք իջնում։

Հիշում ե՞ք, որ Հունգարիան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած տեղը․ ի՞նչ եղավ․ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները, հետո եկան Նիկոլենք, ասացին՝ նախկինները անհեռատես քայլ են արել, էդ մի կացնահարելու համար ի՞նչ կարիք կար հարաբերություն փչացնել, Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնեցին, հետո եսիրի պես մարդասիրական օգնություն ստացան Հունգարիայից, էն օր էլ Վահանգն Խաչատուրյանը գնացել էր Հունգարիա ու լայն բացված բերանհով շնորհակալություն էր հայտնում, ամեն ինչի համար։ Հունգարիան մի հատ ափսոսանք դեռ չի հայտնել Սաֆարովին արտահանձնելու համար, դու քո, ձեր կողմից մի թթու բառ չեք ասել երեսով տայիք գոնե, մուննաթ գայիք։ Զրո, ոչ մի բան, ի՞նչ է եղել որ։

Իսկ հիմա ևս մեկ խնդիր, որին առաջարկում եմ ուշադրություն դարձնել․ Բաքու վերադարձած տեռորիստ Զեյնալլինին դիմավորել են հերոսի պես․ հայ անպաշտպան պապիկին մորթածին հերոսացրել են այդ երկրում, այդ երկրի իշխանությունը, ժողովուրդը։ Այնպես, ինչպես հերոսացրել են Արցախի հերոս Քյարամ Սլոյանին ու մյուսներին գլխատածներին։ Սա ուղղակի ազդակ է ՀՀ իշխանությանը․ դա մի հոգի չէ, դա 11 միլիոնանոց ժողովուրդ է, որի մեջ հաստատ մի 10, կամ թեկուզ 5 միլիոնը ողջունում է այդ տեռորիստի արածը։ Դու գնում ես հարաբերություն կարգավորելու, սահման բացելու առնվազն 5 միլիոնանոց սաֆարովների հետ՝ քո էս չեղած անվտանգային համակարգով։ Հիմա, որ սահմանիդ զինվորներ են կանգնած, ռուս զինվորներ են կանգնած, դիտորդներ են կանգնած, էլի Ախունդովները մտնում սպանում են, բա սահմանը բացելու պարագայում 10 միլիոն կոկորդ կտրող Զեյնալլիների, կացնահարող Սաֆարովների ո՞նց ես դիմագրավելու, հարաբերվելու։ Սա մտահագող հարց է ու սա ապացուցելու է գալիս, որ Ադրբեջանի հետ էդ սահմանը լավ կլինի էս իրականության պայմաններում փակ մնա դեռ երկար տասնամյակներ, քանի դրանք քիթումռութներին հերթական անգամ չեն կերել։

Կարճ ասած՝ Ադրբեջանը այլ երկրում կարողանում է պաշտպանել իր երկրի տեռորիստ քաղաքացուն․ իսկ դու, որպես իշխանություն, կարողանում ե՞ս քո երկրի որևէ քաղաքացու աշխարհի որևէ անկյունում, անգամ բարեկամ երկրում պաշտպանել։ Չէ։ Իսկ քո երկրում կարողանում ե՞ս։ Քո երկրի ներսում քո քաղաքացուն Ադրբեջանցին գալիս սպանում է, բռնում ես, ցմահ ես դատապարտում, մի օր հետո հետ ես ուղարկում․․․

Այ մարդ ինչի՞ց եմ խոսում, խեղճ հղի աղջկան, Սոնա Մնացականյանին գցեցին ակների տակ, քշեցին գնացին, մի հոգի մինչ օրս չի պատժվել․ որ բան էլ ասում են, ասում է սխալ տեղով էր անցնում փողոցը, ինքն էր մեղավոր․․․ Ինքն էր մեղավոր, որ իրենք վայրենու պես Երևանի նեղ փողոցներով 120-ի տակ գցում լղճում են, անմեղ են․․․ Ալիևնել է անմեղ, Սաֆարովն էլ, Զեյնալլինն էլ, կարելի է բարեկամանալ։

Եվ ուրեմն հարց՝ այս իշխանությունը ո՞ր երկրի շահերն է իրականում ներկայացնում այստեղ։ Մտածեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan