Բաքվում մեծ հանդիսավորությամբ դիմավորել են Մոսկվայում Հայաստանի խնդրանքով ձերբակալված Քամիլ Զեյնալլին. Տեսանյութ
Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու։ Ինչպես հաղորդում է Trend-ը, նրան օդանավակայանում մեծ հանդիսավորությամբ դիմավորել են ընտանիքի անդամները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնի է, Քամիլ Զեյնալին Հայաստանի խնդրանքով երեկ՝ փետրվարի 21-ին, ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Ավելի ուշ Զեյնալլին ազատ էր արձակվել։