Կրակոցներ Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. հայտնաբերվել է կրակոցի 7 հետք
Դիտել նաև
Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից ազատված որդին է
ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ
Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում
Մանրամասներ ՔՊ գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք: